Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ կազմվել է Հայաստան-ԵՄ աշխատանքային խումբը, որը ձեռնամուխ կլինի ԵՄ ընդհանուր օդային տարածության Համաձայնագրին (Common Aviation Area Agreement) Հայաստանի միացման շուրջ պաշտոնական բանակցություններով:
Հայկական կողմից բանակցային գործընթացի ղեկավար է նշանակվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը: Այս մասին հաղորդել է e-gov.am կառավարության կայքը: Հիշեցնենք, որ ԵՄ տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկայի Խորհուրդը դեկտեմբերի 1-ին հավանություն էր տվել բանակցություններն սկսելու մանդատին, կապված Հայաստանի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրին: Ինչպես տեղեկացվել է ԱրմԻնֆո գործակալությանը, ընդհանուր օդային տարածության մասին համապարփակ համաձայնագիրն ուղղված է Եվրոպայում միջազգային կապի որակի բարձրացմանը, բարձրակարգ սպասարկման ապահովմանը և ավելի լայն ընտրություն կատարելու հնարավորության տրամադրմանն ուղևորներին:
Ըստ ՔԱԳՎ ղեկավարի, մինչ օրս Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները կառուցել է միջկառավարական համաձայնագրերի միջոցով: Նշված Համաձայնագրին միանալուց հետո Հայաստանը 28 երկրների հետ կունենա ազատականացված օդային ռեժիմ: Հայստանն իր վրա կվերցնի նաև օրենսդրական փոփոխությունների իրականացման և եվրոպական ստանդարտների իրականացման գծով պարտավորություններ: ՔԱԳՎ ղեկավարը դժվարացել է նշել Համաձայնագրի ստորագրման ժամկետները, բայց նշել է, որ բանակցությունները չեն լինի երկարատև: Նա հերքել է նաև մտահոգույթուններն այն մասին, որ ինչ-որ փուլում Եվրոպայի հետ Միասնական երկնքի Համաձայնագիրը կարող է հակասել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությանը, ԵԱՏՄ ընդհանուր երկնքի ստեղծմանը, քանի որ բոլոր կողմերը ձգտում են շուկայի ազատականացում:
Նշենք, որ թռիչքների անվտանգությունից բացի Համաձայնագիրը թույլ կտա լավագույն պայմաններով հայկական շուկա ներգրավել եվրոպական ավիաընկերությունների, հատկապես բյուջետային: Դա կապահովի նաև բարեխիղճ մրցակցություն: Ինչը նշանակում է ինտեգրում եվրոպական օդային շուկային, միաժամանակ հայ գործարարներին արտաքին շուկաներ դուրս գալու օժանդակություն, Հայաստանն օդային տրանսպորտի ոլորտի տարանցիկ երկիր դարձնելու հնարավորություն:
«Արևելյան գործընկերության» անդամ երկրներից ընդհանուր օդային տարածությանը միացել են` Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան, ստորագրելով Ասոցացման համաձայնագիր: