Արմինֆո. Հայաստանի մետաղագործական ոլորտում 2016 թվականին տարեկան ծավալը նվազել է 11.1%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.5% անկման համեմատ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016-ի հունվար-դեկտեմբերին ֆերոմոլիբդենի արտադրությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.9%, մինչև 6518 տոննա: Միայն դեկտեմբերին արտադրվել է 648 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 6.6% ավելի է նոյեմբերի ծավալից:
Հունվար-դեկտեմբերին մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 2.1%, մինչև 10662 տոննա, իսկ միայն դեկտ`3.1%, մինչև 902 տոննա: Մոլիբդենի բրիկետների արտադրությունը կազմել է 367 տոննա (տարեկան անկումը`50.9%): Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 11.4%, մինչև 12920 տոննա, նախորդ տարվա աճը`18.2%, իսկ ամսական արտադրությունը նվազել է 2.4%, մինչև 1264 տոննա: Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 23.1%, մինչև 388.5 հազար տոննա, նախորդ տարվա աճը`61.4%, իսկ միայն դեկտեմբերին արտադրության ծավալը կազմել է 31 հազար տոննա, ամսական անկումը`1%:
Ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունը հունվար- դեկտեմբերին կրճատվել է 2.1%, մինչև 29011 տոննա, նախորդ տարվա աճը` 1.4%: Ալյումինի գլանվածքի արտադրությունը 2016-ին կրճատվել է 47.7%, մինչև 5.6 տոննա:
Պողպատե խողովակների արտադրությունը հունվար- դեկտեմբերին նվազել է 22.6%, մինչև 8022 տոննա (նախորդ տարվա աճը`6.7%), իսկ միայն դեկտեմբերին նվազել է 31.9%, մինչև 710 տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 30.3%, մինչև 7891 տոննա, որից միայն դեկտեմբերին արտադրվել է 532 տոննա, ամսական անկումը`10.1%:
Հայաստանում արտադրված բոլոր մետաղները հիմնականում արտահանվում են Եվրոպա և Միացյալ Նահանգներ:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունում ծավալները կրճատվեցին 0.5%: Մասնավորապես, ֆերոմոլիբդենի արտադրության անկումը կազմեց 14.6%, մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազեց 11.6%, ալյումինե գլանվածքների արտադրությունը նվազեց 45,7%, ցինկի խտանյութինը նվազեց 23%:
Միևնույն ժամանակ, 2015 թվականին աճի արագացում արձանագրվեցին կոնվերտորային պղնձի արտադրությունում- 16%, մինչև 18.2%, պղնձի խտանյութի - 61.4%-ից մինչև 64,1%, ալյումինե փայլաթիթեղի-1,4% և պողպատե խողովակների արտադրություններում - 6,7%: