
Արմինֆո. Աշխաբադը Թեհրանին առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի համար գազի սվոպի ծավալն ավելացնել մինչև 15 մլն խմ: Այդ մասին հաղորդել է Իրանի գազի ազգային ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Մոմենին:
«Ներկայում երկիրն Իրանով Ադրբեջան է ուղարկում է շուրջ 6 մլն խմ գազ», - ասել է նա: «Որպես նոր քայլ գազային վեճի լուծման ճանապարհին` թուրքմենական կողմի առաջարկույթունը կարող է Իրանը վերածել գազի տարածաշրջանային կենտրոնի», - հայտարարել է Սայեդ Մոմենին, ում խոսքերը վկայակոչում է «իրան.ռու»-ն:
Հունվարի 13-ի մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարությունն աշխատում է հանրապետությանը գազի մատակարարման տարբեր սվոպային սխեմաների շուրջ:
Վարչապետի խոսքով, Հայաստանին գազի սվոպային մատակարարումները քննարկվել են Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ 2017 թ. առաջին աշխատանքային օրը: Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման միակ ճանապարհը մշտապես քննարկումների առարկա է դառնում՝ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների զարգացումների համատեքստում: Սակայն, այսօր այն անայլընտրանքային է, քանի որ Իրանից գոյություն ունեցող երկրորդ գազատարը չի կարող ապահովել անհրաժեշտ ծավալները:
ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը ձգտում է Իրանի տարածքով թուրքմենական գազի սվոպային մատակարարումներ կազմակերպել: Խոսքը վերաբերում է թուրքմենական գազի Իրան մատակարարումներին, որն իր հերթին համանման ծավալներ կմատակարարի Հայաստանին:
RUB | 4.72 | -0.15 |
USD | 381.55 | 0.19 |
EUR | 445.99 | -3.02 |
GBP | 513.64 | -1.96 |
CAD | 277.13 | -1.50 |
JPY | 24.37 | -0.10 |
CNY | 54.62 | 0.06 |
CHF | 480.18 | -3.66 |

