
Արմինֆո.Հայաստանում կապի ոլորտի տարեկան հասույթը 2016 թվականին կազմել է 152 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`9.5%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`94.2% կամ 143 մլրդ դրամ, տարեկան անկումը`21.5% (նախորդ տարվա անկումը`6.7%):
Ըստ վիճակագրության, միայն 2016-ի դեկտեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 12,8 մլրդ. դրամ, տարեկան աճը` 6.1%: Ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթը կազմել է 11.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 0,8%: Տարեկան կտրվածքով կապի ոլորտի հասույթը կրճատվել է 17.9%, իսկ հեռահաղորդակցության հատվածի հասույթի անկումը կազմել է 21.5%:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 169.4 մլրդ դրամ, իսկ ընդհանուր հասույթի ծավալներում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել էր 160.2 մլրդ. դրամ:
RUB | 4.83 | -0.01 |
USD | 380.83 | -0.32 |
EUR | 444.28 | -1.09 |
GBP | 512.94 | -0.39 |
CAD | 274.31 | -0.37 |
JPY | 23.98 | -0.17 |
CNY | 54.59 | -0.07 |
CHF | 476.99 | -1.18 |

