Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017 17:40
Ալեքսանդր Ավանեսով

Կբացառվի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու պրակտիկան

Կբացառվի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց  անհամաչափ տույժեր մուծելու պրակտիկան

Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, Հասարակական խորհրդի նախորդ նիստում  արծարծվել էր Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքից Մատնունի ծիրանավոր կարմիրգրքային բուսատեսակի տեղափոխման հարցը: Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրավաբանական վարչությունն ուսումնասիրել էր վերոհիշյալ գործընթացի կարգավորման իրավական հիմքերը: Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը խորհրդի անդամներին հայտնել է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շրջանակներում Մատնունի ծիրանավոր բուսատեսակի տեղափոխումը չի հակասում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին:

 

Աղբյուրի համաձայն, Հասարակական խորհրդի անդամ, «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է լուսանկարներ, որոնք փաստում են, որ հանքավայրի տարածքից տեղափոխված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը հարմարվել է նոր միջավայրում: Վերջինս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է մինչև Ամուլսարի նախագծի վերաբերյալ հրապարակային դիտարկումներ անելը` մասնագիտական քննարկումներ կազմակերպել «Լիդիան Արմենիա» ընկերության գրասենյակում` բնապահպան-մասնագետների մասնակցությամբ:

 

Խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը` նկատելով, որ Ամուլսարի նախագծային և ՇՄԱԳ փաստաթղթերը և ուսումնասիրությունները ծավալուն են /մոտ 8000 էջ/, անհարժեշտ է համարել այն հանրությանն իրազեկելը, իսկ դրանց հիմնավոր ուսումնասիրությունը մասնագետներին հնարավորություն կտա ավելի փաստարկված հանդես գալ: Առաջարկն ընդունվել է նաև հասարակական կազմակերպությունների անդամների կողմից:

 

Խորհուրդը հրատապ կարգով քննարկել է հասարակական կազմակերպությունների բարձրացրած Հրազդանի և Գետառի սելավատարների և Երևանի սելավընդունիչների խնդիրները: Ներկայացնելով հարցն օրակարգ արտահերթ ընդգրկելու առաջնայնությունը` Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած մտահոգության ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքելու է և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մշակելու է դրանց լուծման մեխանիզմներ: Խնդիրը ներկայացրել է ԵՊՀ դասախոս Թրահել Վարդանյանը, ով, հիշատակելով համամոլորակային կլիմայական փոփոխություններով պայմանավորված երևույթները, մասնագիտական փաստարկներով մտահոգություն է հայտնել Երևանի սելավատարների և սելավընդունիչների համակարգի անբավարար հզորությունների և ենթակառուցվածքների վերաբերյալ: Բանախոսը նշել է, որ մեծ են ռիսկերը, որ սելավի դեպքում էական վնասներ կհասցվեն մայրաքաղաքին:

 

Նիստին  հրավիրված Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի բյուջեով նախատեսված գումարներով յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին իրականացվում է հեղեղատարների մաքրման աշխատանքներ: Հասարակական խորհրդի անդամներն իրենց ելույթներում շեշտել են, որ խնդիրն ունի նաև քաղաքաշինական բաղադրիչ: «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Կարապետ Օհանյանը ներկաներին տեղեկացրել է ընկերության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, բայց նաև նկատել, որ Երևանի սելավատար համակարգը նախորդ դարի հիսունականների հնացած նախագծի վրա է կառուցված: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են նաև Հրազդան և Գետառ գետերի` կոյուղաջրերով և կենցաղային աղբով աղտոտվածության հիմնահարցը: Արծվիկ Մինասյանն առաջարկել է Հասարակական խորհրդի հաջորդ նիստի օրակարգ կրկին ընդգրկել քննարկվող հարցը, հրավիրել մասնագետներ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և այլ լիազոր մարմիններից, մշակել և ներկայացնել  լուծումների մեխանիզմներ: Հասարակական խորհրդի նախագահը նաև տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջիկայում նախաձեռնելու է «Անաղբ Հայաստան» միջոցառումների ծրագիր, որ կընդգրկի նաև այն  գետավազանները, որտեղ առկա է ռեկրիացիոն միջավայր, այդ թվում նաև Հրազդանի կիրճը: Միջոցառումների շրջանակներում կդիտարկվեն նաև բարձրացված հիմնահարցերը: Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության գործունեության 2017թ. ծրագրում ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ընդգրկված է ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակում, որը նույնպես նպատակաուղղված է վեր հանված խնդիրների լուծմանը:

 

«Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» հասարակական  կազմակերպության  նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների համակարգը և դրա կատարելագործման,  հասցեական օգտագործման հնարավորությունները: Բանախոսը շեշտել է, որ ներկայում գործող վճարների համակարգը ձեռնարկողներին չի ստիպում առաջնորդվել բնապահպանական առաջնահերթություններով և պետք է վերանայվի այն:

Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանն հավելել է , որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և դրա լուծման նպատակով նախատեսվում է ՀՀ բյուջե մուտքագրված բնապահպանական, բնօգտագործման վճարներն ամբողջովին ուղղել բնապահպանական ծրագրերի իրականացմանը` համայնքների աջակցմանը, կանաչ աշխատատեղերի, տեխնոլոգիաների ներդրմանը: Այս գործընթացում ակնկալվում է նաև միջազգային դոնոր կառույցների կողմից ծրագրերի 50 տոկոսի չափով համաֆինանսավորում, ինչը լրացուցիչ միջոցների ներհոսք կապահովի Հանրապետության բնապահպանության ոլորտ: ՀՀ բնապահպանության նախարարն առաջնային  է համարել Անկախության հռչակագրում ամրագրված դրույթը, ըստ որի` Հանրապետության բնական պաշարները համաժողովրդական սեփականություն են, և նախարարությունը իր բյուջետային ծրագրերում առաջնորդվելու է վերոհիշյալ դրույթով: Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ ներկայում մշակվում է բնավճարների այնպիսի համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը, կբացառի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու տարբերակը: Ըստ նախարարի, այդ նպատակով կմշակվի նաև տույժերի  վճարման այնպիսի համակարգ, որը կնախատեսի նաև վերահսկողական գործընթացում հասարակության ակտիվության խթանում` նյութական խրախուսման միջոցով:

 

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը Հասարակական խորհրդի քննարկմանն է ներկայացրել Օրհուսի կոնվենցիայի առնչությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համապատասխանության վերաբերյալ Համապատասխանության կոմիտեի V/9a որոշման կատարման առաջընթացի հարցը: Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Խաչատուր Խաչատրյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ Համապատասխանության կոմիտեի բարձրացրած բոլոր հարցերով ձեռնարկվել են քայլեր, մշակվել են համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծեր:

Քննարկումների ավարտին, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացվող բազմաթիվ բնապահպանական խնդիրները և դրանց լուծման հրատապությունը, որոշվել է ավելի խաճախ հրավիրել ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստերը:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչությունՓաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Ամռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատարԱմռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատար
Փորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցությանՓորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցության
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Հայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջՀայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսով
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
ՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիսՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիս
ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատարՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար
Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններըՓորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսովԷկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասfՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՓաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Հայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվինՀայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է "Ազգային պահեստ" ծրագրի մեկնարկի մասին
Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարարԵվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար
Հայաստանի խորհրդարանը Հայաստանի խորհրդարանը "կանաչ լույս է վառել" ՀԷՑ-ի ազգայնացման համար
Փաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժինՓաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին
Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացիԱշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
Հայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներըՀայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները
Հայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանըՆախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանը
Հայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համարՀայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համար
Նարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-իՆարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-ի
Հայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունըՀայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունը
ԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համարԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար
Վասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետՎասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "GNC-ALFA"-ի 100% բաժնետոմսերի վաճառքին "Viva Armenia" ՓԲԸ-ին
Միջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցումՄիջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցում
Հայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվիՀայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվի
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Սեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքըՍեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը
Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունըՀայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը
Հայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանըՀայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանը
Viva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխություններըViva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխությունները
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Կալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերիցԿալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերից
ՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ովՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ով
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերըՀայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերը
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է
Հայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներումՀայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում
ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային ՊլանԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով
Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխԳազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ
Հետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան  3,9%-ովՀետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան 3,9%-ով
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
Հայաստանում տրանսպորտային Հայաստանում տրանսպորտային "նապաստակներին" կտուգանեն
ՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերըՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերը
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո ԶարկոնենՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.07.2025
RUB4.900.02
USD384.190.08
EUR450.580.13
GBP521.65-0.74
CAD281.350.22
JPY26.24-0.17
CNY53.540.00
CHF481.62-0.14