Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (ՏԶՆՆ) Սուրեն Կարայանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության համապատասխան պաշտոնյաների, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության ղեկավարների հետ՝ մարզային ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը համակարգելու նպատակով։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը հանձնարարել է իրականացնել ՀՀ վարչապետի մոտ քննարկված մարզային ներդրումային ծրագրերի ամենօրյա մոնիտորինգ։ Նախարար Սուրեն Կարայանը ՓՄՁ ԶԱԿ-ի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի ղեկավարներին հանձնարարել է մշտական կապի մեջ լինել և աշխատել ներդրումային ծրագրերի հեղինակների հետ։ «Պետք է աշխատել առավելագույնս սեղմ ժամկետներում կատարել հանձնարարականները և շոշափելի արդյունք գրանցել»-, նշել է Սուրեն Կարայանը։
Ավելի վաղ Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ այն կհրապարակվի: «Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել էր վարչապետը, ավելացնելով, որ դա չի նշանակում, որ ընթացիկ տարվա ընթացքում հնարավոր կլինի իրականացնել 830-850 մլն դոլարի բոլոր ծրագրերը, քանի որ դա կախված է փոխադարձ աշխատանքից: «Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի և′ ֆինանսական աղբյուրն է հայտնի, և′ իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա և′ դրամաշնորհ, և′ համայնքի բյուջե, և′ մասնավոր ներդրում, և′ պետբյուջե, և′ վարկային միջոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը, հավելելով, որ ներկա դրությամբ կառավարությունում քննարկվում է ևս 55 ծրագիր:
![]() | 5.61 | -0.02 |
![]() | 396.62 | 0.14 |
![]() | 426.96 | -6.63 |
![]() | 477.05 | -8.96 |
![]() | 295.10 | -2.02 |
![]() | 30.00 | -0.86 |
![]() | 58.55 | -0.29 |
![]() | 428.13 | -6.18 |