Արմինֆո. Անցյալ տարվա դեկտեմբերից Հայաստանի տասնյակ տնտեսավորղներ փորձեցին պետությունից թաքցնել տասնյակ միլիոն դրամ գումարներ: Այս մասին է ասված ՀՀ կառավարությանը կից Պետեկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, նշում է աղբյուրը, «Օվալ պլաստիկ» ընկերությունը կատարել է 1.703 մլն. դրամի խախտում, ապրանքները մատակարարելով առանց ուղեկցող փաստաթղթերի: Նույն սխալի համար տուգանվել է նաև «Գոլդ շին» ընկերությունը, որը պետությանը պատճառել է 1.118 մլն.դրամի վնաս: Իսկ օրենսդրությունը խախտելու համար «Սթիլ կոնցեռն» ընկերությունը տուգանվել է 2.268 մլն.դրամով:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ մի շարք տնտեսվարողներ ճիշտ չեն հասկացել վարչապետի նախորդ տարվա այն հայտարարությունը, որով Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ին հորդորել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին էլ անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Խոսքը գնում է, օրինակ, շրջանառության հարկի, իրական գների, աշխատողների թվի և այլ խախտումների մասին: 2016 թվականի արդյունքների ամփոփումից հետո րավախախտողներն արդեն պարզվել են: Այսպես, առանց համապատասխան փաստաթղթերի մատակարարումներ է իրականացրել «Վան 777» ընկերությունը, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 324.9 հազար դրամի, իսկ անհատ ձեռներեց Կարեն Արամյանի կողմից – 465 հազար դրամի վնաս: Նման խախտումներ են թույլ տվել նաև բազմաթիվ այլ ընկերություններ:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |