
Արմինֆո. Առանց Հայաստանում գրավիչ գործարար միջավայրի` կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը առայժմ ուղղակի անհարկի քայլ կլինի: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հարցմանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի պատասխանում:
«Սա է պատճառը, որ դեսպանությունն իր ուշադրությունը բևեռում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ իրավունքի գերակայությունը, մաքսային բարեփոխումները և օտարերկրացի ներդրողների համար խաղի հավասար պայմանների ապահովումը: Առայժմ չկան լուրջ փաստարկներ, որ որևէ ամերիկյան ներդրում չի կատարվել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացակայության պատճառով: Եթե նման դեպքեր գիտեք, մենք կուզենայինք տեղեկանալ դրանց մասին»,- ասվում է Միլսի պատասխանում:
Ըստ որում, նշվում է, որ ԱՄՆ դեսպանատունը և ՀՀ կառավարությունը համատեղ հասել են բաց երկնքի քաղաքականության բարեփոխումների, որն այժմ թույլ է տալիս արևմտյան ավիափոխադրողներին քննության առնել հայկական շուկան: «Սրա շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը աճել է 12 տոկոսով և տոմսերի արժեքի ընդհանուր էժանացում է գրանցվել: Այժմ ՀՀ կառավարությունը պետք է աշխատի նոր երթուղիների ձևավորման բիզնես առաջարկների ուղղությամբ: Դեսպանատունը նորովի շեշտադրմամբ աջակցում է զբոսաշրջության զարգացման ծրագրերին, դրանով իսկ ապահովելով տնտեսական հիմնավորումներ, իսկ ամերիկյան մասնավոր ընկերությունները իրենք են ընդունում իրենց բիզնես որոշումները»,- նշել է դեսպանը: выпускает и обслуживает наравне с локальными картами ArCa также Visa и MasterCard.
RUB | 4.73 | 0.02 |
USD | 381.47 | -0.54 |
EUR | 441.32 | -1.12 |
GBP | 499.88 | -2.42 |
CAD | 272.40 | 0.32 |
JPY | 24.41 | -0.17 |
CNY | 53.64 | -0.08 |
CHF | 475.12 | -4.07 |

