
Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 3-ին հանդիպել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ` քննարկելու ոլորտում սպասվելիք բարեփոխումները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին՝ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում համապատասխան օրենսդրական առաջարկություններ`2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսելու մեղմացնող փոփոխություններ: Արդյունքում ` հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կկիրառվի 80% սահմանաչափ: Կհասհմանվի նաև մինչև օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատում:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը նշել է, որ Կառավարությունն առաջին անգամ է արձագանքում լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին, և սա ոլորտի համար լուրջ բարեփոխում է: Նախարարը ներկաներից հետաքրքրվել է, թե ինչպիսի ազդեցություն կունենա որոշումը ոլորտի ակտիվության վրա: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Դավիթ Եդիգարյանը, շնորհակալություն հայտնելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը որոշման համար, նշել է, որ արդյունքում նոր ներդրումներ են ակնկալվում: Նախարարը ներկաների հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտի մի շարք հարցեր ևս:-
RUB | 4.71 | -0.01 |
USD | 382.52 | -0.09 |
EUR | 442.73 | 0.36 |
GBP | 502.55 | -0.96 |
CAD | 272.64 | -0.28 |
JPY | 24.80 | -0.02 |
CNY | 53.73 | -0.01 |
CHF | 476.96 | 2.32 |

