Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017 17:20
Մարիաննա Մկրտչյան

Սուրեն Կարայան. Հայաստանը կարող է Ֆրանսիայի համար յուրատեսակ տնտեսական կամուրջ լինել դեպի Եվրասիական տնտեսական միություն և Իրան

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին։

Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ անհրաժեշտ է ուժերը կոնսոլիդացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ։ Նախարարի խոսքով ՝ Հայաստանը կարող է Ֆրանսիայի համար յուրատեսակ տնտեսական կամուրջ լինել դեպի Եվրասիական տնտեսական միություն և Իրան։ Նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ մշակվել են և դեսպանին կներկայացվեն  բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք կարող են հետաքրքիր լինել ֆրանսիացի գործարարներին։ Նախարար Կարայանը նշել է, որ Իրանի հետ սահմանակից գոտում ստեղծվում է ազատ տնտեսական գոտի, որտեղ ևս ֆրանսիացի գործընկերների մասնակցությունը ողջունելի կլինի։

«Ես կհանձնարարեմ, որ  Հայաստանի զարգացման հիմնադրամում առանձին աշխատակից զբաղվի ֆրանսիացի ներդրողների բոլոր հարցերով և խնդիրներով՝ մեկ պատուհանի սկզբունքով, ինչի շնորհիվ կկարգավորվեն նրանց խնդիրները, իսկ չկարգավորվելու դեպքում՝ խնդիրներն անձամբ ինձ կզեկուցվենե, - նշել է  նախարար Կարայանը։

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար՝ շեշտելով, որ վերջին տարիների հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խորացումն իրենց համար առաջնահերթություն է։ Տնտեսական փոխգործակցության հաջող օրինակներից է ֆրանսիական «Վեոլիաե ընկերության և ՀՀ կառավարության միջև ստորագրված պայմանագիրը, ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության արդյունավետ գործունեությունը Հայաստանում։

«Մենք ուշի-ուշով հետևում ենք այն բոլոր մոտեցումներին, որոնք որդեգրվել են Հայաստանի կառավարության կողմից՝ լինի դա ազատ տնտեսական գոտու ստեղծում, թե ցանկացած այլ նորարարական մոտեցում, որոնք, օրինակ, միտված են մենաշնորհի դեմ պայքարին, գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների աճին ու ծրագրերին։  Տնտեսության գործունեությանն առնչվող ցանկացած բան, որ կարող է գրավել օտարերկրյա ներդրողներին, մեր ուշադրությունից չի սպրդում։ Կան ոլորտներ, որ արդեն հետաքրքրում են ֆրանսիական կողմին։ Մենք էլ մեր հերթին իրազեկում ենք շահագրգիռ կառույցներինե,- նշել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թ. կազմել է $ 56,9 մլն՝ 19,3 % տարեկան անկումով: Արտահանումը կազմել է $3,8 մլն՝ 28,4 % տարեկան անկումով, ներմուծումը՝ $53,1 մլն՝ 18,6 % տարեկան անկումով: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000