Արմինֆո. Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից կատարվող ներդրումները Գյումրիում ստեղծվող ներդրումային հիմնադրամում շահերի բախում չեն առաջացնի: Այս մասին հունվարի 5-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ըստ նախարարի, նման դեպքերում, ըստ միջազգային փորձի, մեկ բան է երբ միջոցները փոխանցվում են նվիրատվության տեսքով, և բոլորովին այլ բան է, երբ դրանք ներդրվում են բիզնեսում: «Եթե ներդրումները փոխանցվեն նվիրատվության տեսքով, ապա շահերի բախումը բացառվում է, իսկ եթե ներդրումների տեսքով, ապա դրանք կկատարվեն հավատարմագրային կառավարման ինստիտուտի շրջանակներում»,-ճշգրտել է նախարարը, հավելելով, որ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեջ առանցքային դեր է խաղում թափանցիկությունը, ինչը բացառում է շահերի բախումը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 3-ին Գյումրի կատարած այցի շրջանակներում հայտարարեց, որ քաղաքում զբոսաշրջության զարգացման նպատակով կստեղծվի հատուկ հիմնադրամ: Վարչապետը նշեց, որ իր ընտանիքը մտադիր է կատարել առաջին ներդրումները: «Այս պահին ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ և իմ ընտանիքի անդամներին խնդրում եմ, որպեսզի նրանք կատարեն ներդրում: Մմ ընտանիքի համար դա մեծ պատիվ կլինի լինել առաջինը ներդրողը նոր հիմնադրամում», - ասել էր վարչապետը: Իսկ ներդրումների չափերի վերաբերյալ հարցին նա պատասխանել էր - 500 հազար դոլար»:
![]() | 4.70 | -0.01 |
![]() | 382.77 | 0.52 |
![]() | 447.46 | 2.10 |
![]() | 515.90 | 1.96 |
![]() | 277.49 | 0.90 |
![]() | 25.84 | 0.07 |
![]() | 53.63 | 0.09 |
![]() | 476.67 | 1.83 |