Արմինֆո. Արտարժութային բաղադրիչը Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում, հաշվի առնելով երկարաձգված և ժամկետանց վարկերը, շարունակում է գերիշխել, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 63.9% կամ 1,456 տրլն. դրամ, տարեկան աճը`14.4%, իսկ միայն չորրորդ եռամսյակում`8.3%: Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով վարկերի ծավալը կազմել է 36.1% կամ 824.2 մլրդ դրամ, տարեկան բացարձակ աճը`23,6%, իսկ եռամսյակի աճը`19%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը 2017 թվականի հունվարի-ի դրությամբ աճել է 15.5%, մինչև 2.412 տրլն. դրամ, IV եռամսյակի աճը`10.2%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 17,6%, իսկ միայն IV եռամսյակում`11,9% և կազմել 2.280 տրլն դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը 2017 թվականին համապատասխանաբար կազմել է`4.14% և 1,32% (2015-ի` 5.29% և 1.81% և 2016-ի 3-րդ եռամսյակի`4.84% և 2,1% փոխարեն): Տարեկան կտրվածքով Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը նվազել են 15,6%, իսկ եռամսյակում`30.5%, 2017 թվականի հունվարի 1-ին կազմելով 31.9 մլրդ դրամ: Երկարաձգված վարկերի ծավալը մեկ տարում նվազել է 9,7%, իսկ եռամսյակում`5,8%, կազմելով 99.8 մլրդ դրամ: Ընդ որում, երկարաձգվող վարկերի կառուցվածքում, ինչպես և առաջ, գերակշռում են երկարաժամկետ վարկերը, մինչդեռ ժամկետանց վարկերի ծավալներում գերակլշռում են կարճաժամկետ վարկերը:
Ըստ վիճակագրական տվյալների, դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 2016 թվականի դեկտեմբերին ձևավորվել է 15.38% մակարդակում, նախորդ տարվա 15.36%-ի և նախորդ եռամսյակի 17.25%- փոխարեն: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 31.12.2016թ. դրությամբ կազմել է 483.94 դրամ / $ 1):
![]() | 4.02 | -0.01 |
![]() | 393.40 | 2.52 |
![]() | 417.40 | 5.41 |
![]() | 482.58 | 5.75 |
![]() | 293.06 | 3.41 |
![]() | 26.38 | 0.20 |
![]() | 54.79 | 0.35 |
![]() | 431.74 | 6.08 |