Արմինֆո. Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Ֆոնդային բորսայի՝ փետրվարի 3-ին կայացած մրցանակաբաշխության «ՍՎՈՓ և Ռեպո հարթակի լավագույն մասնակից 2016» անվանակարգում: Իսկ «Բորսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016» անվանակարգերում լավագույնն է ճանանչվել Կոնվերս Բանկի գանձապետ Հասմիկ Մաթևոսյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն յոթերորդ տարին: Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը: Յուրաքանչյուր անվանակարգում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ներկայացված են եղել 2-3 թեկնածու, բացի «Բորսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016» -ից, որին մասնակցել են բոլոր դիլերները:
«Նախորդ տարի Կոնվերս Բանկը հաղթող էր ճանաչվել մեկ անվանակարգում՝ «ՍՎՈՓ և Ռեպո հարթակի լավագույն մասնակից 2015»: Այս տարի Բանկը ներկայացված էր 2 անվանակարգում: Եվ երկուսում էլ հաղթել է՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Դա ոչ միայն գոհացուցիչ է, այլև պարտավորեցնող:Մենք վստահ ենք, որ մեր Թիմը՝ իր գործակցված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և Բորսայում ակտիվության շնորհիվ կկարողանա նվաճված դիրքերը պահպանել նաև այս տարի»,- նշում է աղբյուրը:
Նշենք, որ «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին՝ Բորսայի տարբեր հարթակներում առավելագույնս ներգրավված, ինչպես նաև Հայաստանում կապիտալի և արտարժութային շուկայի զարգացման ու կատարելագործման միջոցառումներին մասնակցող, մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին խրախուսելու նպատակով:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |