Արմինֆո. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է, ներգրավել է 140 միլիոն ԱՄՆ դոլարի չափով միջազգային ֆինանսավորման փաթեթ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի»՝ երկրի խոշորագույն էներգարտադրող հաստատություններից մեկի համար։ Այդ մասին ասվում է կորպորացիայի՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրությունում:
Աղբյուրի համաձայն, սա Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջին ամենախոշոր միջազգային պարտքային ֆինանսավորման փաթեթն է: Ֆինանսավորումը կտրամադրվի «Կոնտուր Գլոբալե միջազգային ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադե միջազգային էներգետիկական ընկերությանը, որը 2015 թվականին ձեռք է բերել «Որոտանի ՀԷԿ-երի համալիրըե։ Ֆինանսավորման փաթեթը ներառում է 45 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ IFC-ի սեփական միջոցներից և դրան զուգահեռ՝ 65 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Գերմանական զարգացման բանկից, ևս 30 միլիոն ԱՄՆ դոլար՝ Գերմանիայի ներդրումների և զարգացման կորպորացիայից։ Վարկային միջոցներով Կոնտուր Գլոբալը հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ-երի համալիրըե, որի շատ մասեր գրեթե չորս տասնամյակի հնություն ունեն։ Դրա արդյունքում ակնկալվում է արտադրել տարեկան 1,150 գիգավատտ-ժամում էներգիա, ինչը կօգնի պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ, կանխելով տարեկան մոտավորապես 55,000 տոննա ջերմոցային գազերի արտանետումը։ Ակնկալվում է, որ ֆինանսական օժանդակությամբ կխթանվի Հայաստանում էներգետիկ կայունությունը և լրացուցիչ 60,000 սպառողի կայուն կերպով մաքուր էներգիա կմատակարարվի։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին տեղեկացվել էր, որ Որոտանի կասկադ ՀԷԿ-ի գույքային համալիրը, որը հանդիսանում է ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերության սեփականությունը, վարկային ռեսուրսների ներգրավման նպատակով գրավադրվել է: Գույքի գրավադրման թույլտվությունը տրվել է դեկտեմբերի 7-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
Ընկերության 100% բաժնետոմսերը նախատեսվում է հավասարաչափ բաշխել HSBC Trustee Company, Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Նիդեռլանդների զարգացման և ֆինանսների հիմնադրամ (FMO), Գերմանական ներդրումների և զարգացման հիմնադրամ (DEG) ֆինանսական կազմակերպույթունների և Հայաստանի Հանրապետության միջև: Գույքի գրավադրումը թույլ կտա ներգրավել լրացուցիչ 150 մլն. եվրո, չհաշված կառավարության կողմից գերմանական KfW բանկից ներգրավված 51 մլն. եվրոն մինչև Կասկադն ամերիկյան ընկերությանը վաճառելը:
2015 թվականի օգոստոս 12-ին ամերիկյան «Contour Global» ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը հայտարարեցին Որոտանի կասկադի ակտիվները $ 180 մլն-ով ձեռքբերելու գործարքի ավարտի մասին: 2015 թվականին բաժին է ընկել երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 15%-ը: Ընկերությունն ստացել է Որոտանի կասկադ-ի երեք ՀԷԿ-երը 25 տարով շահագործելու լիցենզիա, 404.2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, այդ թվում`Սպանդարյան ՀԷԿ-ը (76 ՄՎտ), Շամբիի ՀԷ Կ-ը (171 ՄՎտ) և Տաթևի ՀԷԿ-ը (157,2 ՄՎտ):