Երեքշաբթի, 7 Փետրվարի 2017 15:18
Նաիրա Բադալյան

ՔԱԳՎ. Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը աճել է 24,2 տոկոսով

ՔԱԳՎ. Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների  ուղևորահոսքը աճել է 24,2 տոկոսով

Արմինֆո.2017 թվականի հունվար ամսին` 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոցե օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 22,9 տոկոս աճ:

2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 168 741 մարդ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 965 տոննա ապրանք, որը 36,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը:

 

Գյումրու «Շիրակե օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը 103,8 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:

 

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար ամսին 24,2 տոկոսով աճել է՝ 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած: