Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և «Կոնվերս Տրանսֆերե հայաստանյան վճարակաշվարկային համակարգը համատեղ արշավի շրջանակներում փետրվարի 7-ին հանձնեցին ուղեգրեր և դրամական պարգևներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունում, արշավի ժամանակահատվածում՝ 01.11.2016-30.12.2016թթ Ռուսաստանի Դաշնությունից առնվազն 2 անգամ դրամական փոխանցում ստացած հաճախորդներից պատահականության սկզբունքով ընտրված հինգ հաճախորդ ստացան եռօրյա հանգստի համար նախատեսված ուղեգրեր դեպի Ծաղկաձոր՝ յուրաքանչյուրը 2 անձի համար:
Բացի այդ, արշավի ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցում ստացած յուրաքանչյուր 300րդ հաճախորդ ստացավ դրամական պարգև (թվով 15 հաճախորդ):
Հիշեցնում ենք, որ «ՀայՓոստե ՓԲԸ-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետևյալ համակարգերը՝ Կոնվերս Տրանսֆեր, Ֆորսաժ, Ria Money Transfer, Stefi և Sigue:
![]() | 6.61 | -0.80 |
![]() | 408.20 | 0.68 |
![]() | 416.32 | -9.58 |
![]() | 486.74 | -7.99 |
![]() | 313.08 | -4.28 |
![]() | 30.16 | 0.06 |
![]() | 60.70 | -0.06 |
![]() | 420.30 | -4.42 |