
Արմինֆո. Կոնվերս Բանկը փետրվարի 8-ից սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մի շարք գործառույթների իրականացումը: ՀՀ արդարադատության նախարարության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համագործակցության շրջանակում, Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերում իրականացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և այլ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման հետ կապված գործառույթներ, ինչպես նաև մատուցվում են մի շարք այլ ծառայություններ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Կոնվերս Բանկը կարևորում է տվյալ ոլորտում ծառայությունների մատուցումը և առաջիկայում նախատեսում է փուլ առ փուլ ընդլայնել գործընթացում ներգրավված մասնաճյուղերի ցանկը, ինչպես նաև իրականացնել այլ պետական մարմինների գործառույթներ»,- նշում է աղբյուրը:
Միաժամանակ Բանկում նշեցին, որ հաճախորդները կարող են պետական հաշվառմանը/պետական գրանցմանը զուգահեռ Կոնվերս Բանկում բացել բանկային հաշիվ և օգտվել նաև Բանկի այլ ծառայություններից:
«Այսպիսով՝ մեր Բանկը հնարավորություն է ընձեռում տնտեսավարող սուբյեկտներին մեկ միասնական սպասարկման վայրում օգտվելու բոլոր անհրաժեշտ ծառայություններից, ինչպես նաև պարբերաբար Մեր հաճախորդների համար իրականացվող ակցիաների առավելություններից»,- ասել են Կոնվերս Բանկում:
Նշենք, որ Կոնվերս Բանկն ունի 34 մասնաճյուղ, այդ թվում` 13 մասնաճյուղ տեղակայված է Երևանում, 20-ը մարզերում, իսկ 1-ը` ԼՂՀ-ում:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

