
Արմինֆո. 2016 թվականի ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49 մլրդ դրամ գումար, ինչը 5 մլրդ-ով գերազանցում է 2015 թվականի, իսկ 11 մլրդ-ով` 2014թ. ցուցանիշները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՊԵԿ մամուլի ծառայությունից, բացի այդ, նախորդ տարվա ընթացքում ԱԱՀ վերադարձվել է ավելի մեծ թվով տնտեսվարողների. եթե 2016-ին այդ թիվը հասել է 138-ի, ապա 2015 և 2014 թթ.-ին ԱԱՀ է վերադարձվել համապատասխանաբար` 120 և 96 հարկ վճարողի: Ի դեպ, վերջին 3 տարվա ընթացքում կառավարությունը 30 տոկոսով ավելացրել է արտահանողներին վերադարձվող ԱԱՀ-ի գումարը:
Նշված արտոնությունից օգտվում են բոլոր արտահանողները` առանց ոլորտային սահմանափակման: Սակայն, վիճակագրության համաձայն, ամենաակտիվը մթերող և արդյունաբերական կազմակերպություններն են:
ԱԱՀ-ն վերադարձնելու որոշումը կայացվում է դիմումատուների հարկային և մաքսային տվյալների ուսումնասիրման և համադրման արդյունքում: Դիմումների ներկայացման առումով ևս սահմանափակում չկա. տարիներ առաջ արտահանում իրականացրած ընկերությունները նույնպես, ԱԱՀ-ը վերադարձնելու նպատակով (առկայության պարագայում), կարող են դիմել հարկային մարմին:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

