Ուրբաթ, 10 Փետրվարի 2017 14:19
Կարինա Մելիքյան

Կոնվերս Բանկը բարելավել է ոսկու գրավով դրամային վարկերի պայմանները. վարկավորելով ոսկու արժեքի 130%-ի չափով և 8% տարեկան տոկոսադրույքով

Կոնվերս Բանկը բարելավել է ոսկու գրավով դրամային վարկերի պայմանները. վարկավորելով ոսկու արժեքի 130%-ի չափով և 8% տարեկան տոկոսադրույքով

Արմինֆո. Կոնվերս Բանկը բարելավում է ոսկու գրավով ապահովված դրամային վարկերի և արտարժույթով չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտերի տրամադրման պայմանները՝ գործարկելով ակցիա:

Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

«Մենք բարելավվում են ոսկու գրավադրմամբ վարկավորման պայմանները՝ հանդես գալով աննախադեպ առաջարկով: Մասնավորապես, ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկը երկարաձգում է վարկավորման ժամկետը՝ սահմանելով մինչև 36 ամիս: Վարկեր տրամադրվում են սկսած 8 տոկոս տարեկան դրույքաչափով, ոսկու գնահատված արժեքի մինչև 130 տոկոսի չափով»,- նշում է աղբյուրը, հավելելով, որ փոփոխությունները վերաբերում են նաև Բանկի գործող հաճախորդներին:

Ակցիան գործում է 2017թ.-ի փետրվարի 8-ից  մինչև 2017թ.-ի մարտի 31-ը ներառյալ:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Կոնվերս Բանկը 2016 թվականին իր վարկային պորտֆելն ավելացրել է 27,6%, մինչև 122.2 մլրդ դրամ, որի կառուցվածքում մանրածախ վարկերի ծավալն աճել է 4,1%, մինչև 52.4 մլրդ ՀՀ դրամ: Կոնվերս Բանկի մանրածախի պորտֆելում լոմբարդային վարկերը կազմել են մոտ 13% կամ 6,6 մլրդ դրամով: 2016 թվականին Կոնվերս բանկի լոմբարդային վարկերի ծավալը նվազել է 20.1%, մինչդեռ 2015 թվականին այս ցուցանիշն աճել էր 25,7%: