Արմինֆո. Իրավիճակը Մեծամորի ատոմակայանում հանգիստ է: Այս մասին ՎԶԳԼՅԱԴ թերթի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Միջուկային հանրության անդամ, ՌԴ ատոմային էներգիայի փոխնախարար Բուլատ Նիգմատուլինը, մեկանաբաբելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները, կապված ատոմակայանի վիճակի առնչությամբ Բաքվի մտահոգությանը:
Ըստ Նիգմատուլինի, 15 տարի առաջ Հայաստանը և Ռուսաստանը լուրջ վերակառուցում կատարեցին, և այժմ կայանն աշխատում է նորմալ ռեժիմով: «Ռուսաստանը վերանորոգել է կայանը, մատակարարել է պահեստամասեր և վառելիք, ինչի վրա էլ աշխատում է կայանը»,-հաղորդել է Նիգմատուլինը: Բացի այդ, ըստ ֆիզիկոսի, ոչ մի վտանգ չի ներկայացնում նաև Հայկական ատոմակայանի տարիքը: «2018 թվականին, օրինակ, լրանում է Նովովորոնեժյան կայանի 45 տարին: Գլխավորն այն է, որ այն ժամանակին վերանորոգվի»,-գտնում է նա:
Նշենք, որ ըստ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տարածաշրջանի բոլոր երկրների համար Մեծամորի ատոմակայանը մտահոգույթուն է առաջացնում, քանի որ այն կառուցվել է վաղուց և իր կառուցվածքով նման է Չեռնոբիլի ատոմակայարանին, որի շահագործոմն ավարտվեց խոշոր վթարով: Մամեդյարովը նշել է, որ «Ռոսատոմը» Հայաստանին տալիս է որոշակի գումարներ, բայց նրանք չեն կարող անել այնպես, որպեսզի կայանը համապատասխանի անվտանգության ժամանակակից չափանիշներին:
Ըստ ՎԶԳԼՅԱԴ թերթի, «ադրբեջանցի նախարարը ճիշտ չի ասում: Չերնոբիլի ԱԷԿ-ում կիրառվում է ՌԲՄԿ-1000 ռեակտորը, իսկ Մեծամորի ԱԷԿ-ում` ԲԲԷՌ-440 ռեակտորը, որը բոլորովին այլ տեսակի է»:
Այս մասին Վիեննայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին, որին ներկա էին ՄԱԳԱՏԷ 140 երկրի բարձրաստիճան պատվիրակություններ։
Անցյալ տարի Վիեննայում ելույթ ունենալով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել էր, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը և՛ ազգային, և՛ միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև այս առումով կենսունակ ազգային օրենսդրության հաստատման միջոցով: «Հայկական ատոմակայանի անվտանգությունը մշտապես գերազանց ցուցանիշներ է գրանցել: Հայաստանի կառավարության` Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության և մեր միջազգային գործընկերների հետ համապարփակ խորհրդակցությունների արդյունքում՝ ատոմակայանի անվտանգության ապահովման հստակ շեշտադրմամբ»,-նշել էր նա: Նալբանդյանը հավելել է, որ այս համատեքստում ցավալի է, որ որոշ անդամ պետություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը և Թուրքիան անհարգալի վերաբերմունք դրսևորելով ՄԱԳԱՏԷ -ի, նրա արձանագրած եզրակացությունների նկատմամբ՝ փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին ՝ Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Շարունակաբար շահարկվող այս շինծու մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով: