Արմինֆո. Փետրվարի 10-ին «Հայաէրոնավիգացիաե ՓԲ ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին ներկայացրել է 2017 թվականի գործունեության ծրագիրը, ինչպես նաև՝ ամփոփել է 2016 թվականին կատարած աշխատանքները:
Ներկայացնելով 2017 թվականին նախատեսված աշխատանքները՝ նշվել է, որ ընկերության հիմնական խնդիրներից է ավելացնել տարանցիկ թռիչքների քանակը, աշխատել օդային տարածքի հիմնական կառուցվածքի բարելավման ուղղությամբ, օդային տարածքում ներդնել «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածքե հայեցակարգը (Free Route Airspace), որը թույլ կտա ավիաընկերություններին օգտագործել կարճ երթուղիներ՝ էականորեն բարձրացնելով թռիչքների արդյունավետությունը:
«Հայաէրոնավիգացիաե ՓԲԸ-ն օդանավերի առավել անվտանգ օդային երթևեկություն ապահովելու նպատակով 2017 թվականին նախատեսում է նաև արդիականացնել և վերազինել տեխնիկական սարքավորումները, վերապատրաստել աշխատակիցներին:
![]() | 5.04 | -0.03 |
![]() | 388.48 | 0.20 |
![]() | 415.48 | 2.58 |
![]() | 474.80 | 3.62 |
![]() | 283.52 | 0.29 |
![]() | 29.59 | 0.42 |
![]() | 56.55 | 0.32 |
![]() | 418.71 | -0.15 |