
Արմինֆո. Հայաստանում ներքին աուդիտի համակարգի կայացումը կլինի երկրի ֆինանսների նախարարության առաջնահերթ խնդիրը: Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ու բարեփոխումների շրջանակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Նախարարի խոսքով, նախարարությունն ունի այդ հանգույցի զարգացման իր տեսլականը, բայց նախնական փուլում կարևորում է անկաշկանդ քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ՝ հնարավոր խոչընդոտները բացառելու, լավագույն գաղափարները համախմբելու և աուդիտորների մտահոգությունները քննարկելու համար: Նախարարի խոսքով՝ ռիսկերը թեև իդենտիֆիկացվել են, այնուամենայնիվ ֆինանսական կարգապահության և պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է: Ներքին աուդիտը պետք է արդյուանվետ աշխատի՝ իդենտիֆիկացնելով ռիսկերը, ներդնելով հսկողության մեխանիզմներ ու կանխարգելիչ գործիքներ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շարժիչ ուժ, և այդ գործում գերակայում է ֆինանսների նախարարության մասնակցությունը:
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

