Արմինֆո. Հայաստանի ներբանկային շուկայում փետրվարի 6-10-ը ծավալներն ավելացել են 4 անգամ, նախորդ շաբաթ տեղի ունեցած` 41.8% անկումից հետո: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում կրճատվեցին դոլարի և ռուբլու առք/վաճառքի ծավալները, իսկ եվրոյով գործարքներն ակտիվացան: Արժույթի բորսայական հարթակը կրկին լուռ էր:
Արդյունքում, դրամը դոլարի նկատմամբ թուլացավ` 486 դրամից մինչև 487 դրամ/դոլար, ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 8.3 դրամ/ռուբլի, իսկ եվրոյի նկատմամբ ամրապնդվեց` 524դրամից մինչև 521 դրամ/ եվրո մակարդակներում: Մինչ այդ, 2016 թվականի հունվարին, դրամը նշված արժույթների նկատմամբ արժեզրկվում էր, ընդ որում, ավելի կտրուկ արժեզրկվեց եվրոյի, քան դոլարի և ռուբլու նկատմամբ: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի սկզբին դրամը դոլարի նկատմամբ ձևավորվեց 482 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 529 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 6.9 դրամ/ռուբլի մակարդակներում: Արտարժույթի բորսայական հարթակը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին հազվադեպ էր գործել, մեկական գործարք մարտ-մայիս ամիսներին, մասնավորապես, մարտին`100 հազ.դոլար, ապրիլին`2 950 դոլար և մայիսին`800 հազ. դոլար, որից հետո կրկին հաջորդեց լռությունը: Իսկ Կենտրոնական բանկը 2016 թվականի հունվար-նոյեմբերին արտարժույթի շուկայում դոլար է գնել ապրիլ ամսին ($ 2,4 մլն, 478,5 դրամ / $ 1 փոխարժեքով), հունիսին ($ 50.2 մլն, 476.72 դրամ / $ 1), օգոստոսին ($ 19.8 մլն, 474.25 դրամ / $ 1), սեպտեմբերին ($ 28,8 մլն, 474.11 դրամ / $ 1) և հոկտեմբերին ($ 50.8 մլն, 475.47 դրամ / $ 1), իսկ վաճառել է հունվարին ($ 53.1 մլն, 484, 69 դրամ / $ 1) և փետրվարին ($ 41.5 մլն, 492,59 դրամ / $ 1 փոխարժեքներով), ինչպես նաև նոյեմբերին`($ 13.1 մլն, 478.56 դրամ / $ 1) և դեկտեմբերին ($ 15 մլն, 483.06 դրամ / $ 1):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկան փետրվարի 6-10-ն ընկած ժամանակահատվածքում ծավալները կազմել են 22.3 մլն.դոլար (շաբաթվա աճը` 4 անգամ), միջին փոխարժեքը` 486.59 դրամ/դոլար (նախորդ շաբաթ`486.47 դրամ/դոլար): Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առք/վաճառքի ծավալները 4-6% աճից հետո անցան 10-5.5% անկման, ռուբլիով գործարքները` 17-51% աճը փոխարինվեց 13-35.8% անկումով, իսկ եվրոյով գործարքներում դինամիկայի բարելավում դիտվեց միայն վաճառքի գործարքներում` 5.6% անկումից մինչև 8.4% աճ, ինչին զուգահեռ արագացան եվրոյի առքի աճի տեմպերը` 28.8%-ից մինչև 74.8%: Արդյունքում, գնվել է 95.8 դոլար, 485.72 դրամ/դոլար փոխարժեքով, 17.9 եվրո, 517.13 դրամ/եվրո փոխարժեքով և 713.7 մլն.ռուբլի, 8.19 դրամ/ռուբլի փոխարժեքով: Միևնույն ժամանակ, վաճառվել է 103 մլն.դոլար, 486.85 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 8.9 մլն. եվրո, 522.47 դրամ/եվրո միջին փոխարժեքով և 294.1 մլն. ռուբլի, 8.29 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (հունվարի 30- փետրվարի 4-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 34.4 մլրդ դրամի և 49.5 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ դինամիկան կտրուկ բարելավվել է դրամով վարկերի գծով`24.5%անկումից դեպի 16.6% աճ, իսկ դոլարով վարկերի գծով տեմպերը դանդաղեցին` 77.8%-ից մինչև 26%:
Հիշեցնենք, որ 2015 թվականին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին կեսերից Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկումային տրամադրությունները դիտվում էին երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում:
2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել մինչև 484 դրամ.դոլար, ռուբլու նկատմամբ մինչև 8 դրամ/ռուբլի մակարդակներ, իսկ եվրոյի նկատմամբ ամրապնդվեց 505 դրամ/եվրո մակարդակում, ինչը տեղի ունեցավ տնտեսական ակտիվության 0.5% գրեթե ստագնացիոն ակտիվության պայմաններում, իսկ տրանսֆերտների զուտ ներհոսքը դեռ շարունակվում է նվազել, բայց ավելի դանդաղ տեմպերով (հունվար-նոյեմբերին` 24%): Դրան զուգահեռ 2016 թվականին դիտվեց արտաքին առևտրի շրջանառության 7.4% աճ (անկումից հետո), շնորհիվ նրան, որ արտահանումն արձանագրեց 20%, իսկ ներմուծումը` 1.6% աճ, իսկ գնանկումը սպառողական շուկայում կազմեց 1.4%: