Երկուշաբթի, 13 Փետրվարի 2017 16:54
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ն երկարացնում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը

Beeline-ն երկարացնում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը

Արմինֆո. Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետի երկարացման մասին: Մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կկազմի 300-ից մինչև 9000 դրամ: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:

«Beeline-ն ոչ միայն իր հաճախորդներին առաջարկում է առավելագույնս պարզ և հարմար ծառայություններ, այլ նաև հոգ է տանում, որպեսզի նույնիսկ հաշվի նվազագույն մնացորդի դեպքում հաճախորդները շարունակեն մնալ կապի մեջ և օգտվեն մեր ծառայություններից: Մեր բաժանորդների դիմումների համաձայն մենք երկարացնում ենք «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։

Հիշեցնենք, որ «Վստահության րոպեներ» ծառայությունից կարելի է օգտվել այն դեպքում, երբ հաշվեկշիռը մոտ է զրոյի, իսկ այդ պահին հաշիվը վերալիցքավորելու հնարավորություն չկա: Բաժանորդի հարցումով Beeline-ը ժամանակավորապես կլիցքավորի հաշվեկշիռը, և բաժանորդը կարող է շարունակել հաղորդակցվել:

«Վստահության րոպեներ» ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
18.09.2020
RUB6.460.00
USD485.260.86
EUR574.983.39
GBP629.671.21
CAD368.541.65
JPY46.510.26
CNY71.790.21
CHF534.252.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000