Արմինֆո. ԵԱՏՄ պետական մարմինների և խոշորագույն նավթագազային ընկերությունների ներկայացուցիչները հանդես են եկել մասնակից երկրներում գազի գների հավասար եկամտաբերություն սահմանելու օգտին` գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակում:
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը քննարկվել է նավթի ու գազի խորհրդատվական կոմիտեին առընթեր աշխատանքային խմբի նիստում, որում ընդգրկված են ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և նավթագազային ընկերությունների ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի մասնակիցների համոզմամբ, անհրաժեշտ է կնքել միջազգային պայմանագիր ԵԱՏՄ մարմինների և անդամ պետությունների լիազոր մարմինների լիազորությունների սահմանման շուրջ և ստեղծել ԵԱՏՄ միջպետական բորսա, որտեղ հնարավոր կլինի առևտուր անել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի շրջանակում:
Նիստի մասնակիցները նաև ընդհանուր կարծիքի են հանգել այն առնչությամբ, որ ԵԱՏՄ երկրներում շուկայական գնի պահպանման չափանիշ կհամարվի կողմերի ազգային նորմատիվ իրավական ակտերի տրամադրումը, որոնք նախատեսում են ինչպես պետական կարգավորում շահութաբերության նվազագույն նորմայի ապահովմամբ, այնպես էլ պետական կարգավորման դադարեցում ներքին շուկայում բնական գազ վաճառելիս:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |