Երեթշաբթի, 14 Փետրվարի 2017 15:36
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ն իջեցրել է Beeline Smart 8 սմարթֆոնի արժեքը և բարելավել վաճառքի պայմանները

Beeline-ն իջեցրել է Beeline Smart 8 սմարթֆոնի արժեքը և բարելավել վաճառքի պայմանները

Արմինֆո. Beeline-ը հայտարարել է հատուկ «Սմարթ 600» սակագնային փաթեթով Beeline Smart 8 Dual սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Այժմ, ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում Beeline Smart 8 Dual սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 23900 դրամ արժողությամբ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, հեռախոսը վաճառվում է «Սմարթ 600» հատուկ սակագնային փաթեթի հետ միասին, որի շրջանակում բաժանորդին 6 ամսվա ընթացքում  ամսեկան տրամադրվում է 600 րոպե Beeline բջջային ցանցի ներսում և 600 ՄԲ ինտերնետ:

 

«Beeline սմարթֆոնները Հայաստանում մեծ ճանաչում են վայելում և մեր վերջին տեսականին բացառություն չկազմեց: Դեկտեմբերին Beeline-ը սմարթֆոնների վաճառքով զբաղեցրեց 2-րդ տեղը Հայաստանում` տրամադրելով հազարավոր բաժանորդների մատչելի հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ  մասի պահանջարկը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի  4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 2G և 3G ցանցերում։

 

Նշենք, որ համաձայն GFK-ի հաշվետվության 2016թ-ի դեկտեմբերին Beeline զբաղեցրել է երկրորդ տեղը Հայաստանում վաճառված սմարթֆոնների քանակով:

 

Նշենք նաև, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
15.01.2021
RUB7.13-0.03
USD522.53-2.92
EUR634.35-4.97
GBP712.78-4.62
CAD411.77-2.95
JPY50.41-0.12
CNY80.85-0.31
CHF588.83-3.49



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000