Երեթշաբթի, 14 Փետրվարի 2017 16:34
Ալեքսանդր Ավանեսով

Նախարարություն. Իրան-Հայաստան ԷՀԳ շինարարությունն ընթանում է ըստ հաստատված ժամանակացույցի

Արմինֆո. Իրան-Հայաստան ԷՀԳ շինարարությունն ընթանում է ըստ հաստատված ժամանակացույցի: Այս մասին փետրվարի 14-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցած ներդրումային հանձնախմբի հերթական նիստում, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը, հայտարարել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը:

 

Նրա խոսքով, շուրջ 76 մլն. եվրո գումարով ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել 672 հողակտոր և հենարանների կառուցման շինարարության թույլտվություններ՝ 60 համայնքներում: Ներկրվել և պահեստավորվել են 1965 տոննա ընդհանուր քաշով հենարանների մետաղական կոնստրուկցիաներ, կառուցվել են շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհներ, ավարտվել են բոլոր 706 հենարանների նշահարման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում շուրջ 33 մլն. եվրո արժողությամբ «Նորավան» ենթակայանի համար ձեռք է բերվել անհրաժեշտ 12 հա տարածքը: Կառուցվել է 620 գծամետր պարիսպ, փորվել է ղեկավարման շենքի հիմքը։

 

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ գնահատման փուլում են Հայաստան-Վրաստան օդային գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը: 188 մլն. եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2019 թվականին։

 

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան ԷՀԳ շինարարության նախագծի խորհրդատու «Fichtner GmbH & Co. KGե ընկերությունը մինչև 2016 թվականի ավարտը կպատրաստի կառուցապատողի ընտրության մրցութային փաթեթը: Այս մասին դեռ այս տարվա ապրիլին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով, ծրագիրը կիրականացվի երեք փուլով: Առաջին երկու փուլերի ֆինանսավորման աղբյուրը հայտնի է: Առաջին երկու փուլերը գնահատվում են`188.2 միլիոն եվրո: Այդ նպատակով 2014-2015 թվականներին ստորագրվել են երեք վարկային համաձայնագրեր: Մասնավորապես, վարկի տեսքով 168 մլն եվրո հատկացրել է գերմանական KfW բանկը, 10 մլն եվրոյի վարկ է տրամադրվել Եվրոպական ներդրումային բանկը: Ակնկալվում է ստանալ լրացուցիչ 10 մլն եվրոյի դրամաշնորհ Եվրոպական հանձնաժողովի կողմից: Առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ ռեժիմով: Աշխատանքներն իրականացվում են համաձայն սահմանված ժամանակացույցի, ըստ որի, շինարարական աշխատանքները կսկսվեն 2017-ի սկզբին և կավարտվեն մինչև 2018 թվականի վերջը: Իրականացվում է նաև 107.7 մլն եվրո արժողությամբ Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցման նախագիծը, ինչը թույլ կտա միավորել չորս պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.03.2020
RUB6.35-0.05
USD497.241.31
EUR544.336.59
GBP592.36-1.02
CAD351.265.42
JPY45.200.69
CNY70.340.24
CHF511.775.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000