
Արմինֆո.Այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ներդրումային հանձնախմբի հերթական նիստը, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը: Նիստում «Երևանի ՋԷԿե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման և վերազինման 18 մլն դոլար արժողությամբ ծրագրի կատարման ընթացքը։
Տեղեկացվել է նաև, որ ավարտին են մոտենում իտալական «ՌԵՆԿՈե ընկերության հետ «Երևանի ՋԷԿե-ի համակցված շոգեգազային ցիկլով երկրորդ էներգաբլոկի կառուցման բանակցությունները: Ծրագրի նախնական արժեքը կազմում է 230 մլն. դոլար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում՚ վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով 2016 թ. հուլիսի 19-ին կնքվել է պայմանագիր «Երևանի ՋԷԿ՚-ի 220 կՎ ենթակայանի կառուցման գլխավոր կապալառու ընտրված AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումի հետ։ Պայմանագրի գինը կազմում է 11,3 մլն դոլար, 4,7 մլն եվրո և 6,9 մլն շվեդական կրոն։ Նոր ենթակայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 17 ամսվա ընթացքում։
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

