Արմինֆո. 2017 թվականին կշարունակվի մթերված բերթի դիմաց գոյացած պարտքերի վերադարձի գործընթացը: Այս մասին փետրվարի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, բերքի, հիմնականում խաղողի մթերման դիմաց գոյացած ընդհանուր պարտքը ներկայումս կազմում է 1.467 մլրդ.դրամ: Այս թվերը ճշգրտվում են գրեթե ամեն օր: Կազմված է մարման ժամանակացույցը, որի համաձայն, պարտքի 90%-ը պետք է մարվի մինչև հուլիս ամիսը: Փետրվարին այդ նպատակին նախատեսվում է ուղղել 586 մլն.դրամ, մարտին` 415 մլն.դրամ, ապրիլին`160 մլն.դրամ, իսկ մայիսին`218 մլն.դրամ: Հիմնական պարտապանն է շարունակում մնալ «Վինար» ընկերությունը, ինչի առնչությամբ նախարարությունն ստիպված է եղել դիմել երկրի գլխավոր դատախազությանը: Ներկայումս ձեռնարկությունում կա 12 հազար դեկալիտր սպիրտ, որը ՊԵԿ քննչական վարչությունը պահեստավորել է, ընկերությանը ներկայացնելով վաճառքի և պարտքի մարման ժամկետները: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա կառավարոթյունը կսկսի նոր ներդրող փնտրել «Վինար» ընկերության համար, ինչպես դա տեղի ունեցավ «Աշտարակ կաթ» ընկերության պարագայում:
![]() | 4.77 | 0.01 |
![]() | 387.04 | -0.24 |
![]() | 414.13 | 0.01 |
![]() | 480.55 | 0.83 |
![]() | 288.36 | 0.42 |
![]() | 27.76 | 0.15 |
![]() | 54.46 | -0.16 |
![]() | 426.58 | 1.46 |