Ուրբաթ, 17 Փետրվարի 2017 17:28
Էմմանուիլ Մկրտչյան

ԵԱԶԲ սկսել է Հայաստանում ԵԿԶՀ ֆինանսական վարկի երրորդ տրանշի ճշգրտումների և փոփոխությունների համաձայնեցման գործընթացը

ԵԱԶԲ սկսել է Հայաստանում ԵԿԶՀ ֆինանսական վարկի երրորդ տրանշի ճշգրտումների և փոփոխությունների համաձայնեցման գործընթացը

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փորձագետների թիմը, որը հանդիսանում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) միջոցների կառավարիչը, նախագծային խմբի տնօրեն Ալիշեր Միրզոևի ղեկավարությամբ 2017 թվականի փետրվարի 6-9-ը եղավ Երևանում, երկրի իշխանությունների հետ ԵԿԶՀ ֆինանսական վարկի երրորդ տրանշի (100 մլն.դոլար) ճշգրտումների և փոփոխությունների համաձայնեցման նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԵԱԶԲ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Կենտրոնական բանկի ղեկավարության և ներգրավված նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ:

Ըստ աղբյուրի, խորհրդատվությունները կենտրոնացած էին բարեփոխումների Մատրիցայի ուժեղացման վրա, երրորդ տրանշի արդիականացման միջոցով, ելնելով գործընթացների արդյունքներից, որոնք ձեռք էին բերվել առաջին և երկրորդ տրանշերի իրականացման ընթացքում, ինչպես նաև ՀՀ կառավարության առաջնահերթությունների ճշգրտմամբ ձևավորված նոր պայմանների հիման վրա: Խորհրդատվությունների ընթացքում հաշվի են առնվել նաև Հիմնադրամի Խորհրդի առաջարկները, որոնք արվել են 2016 թվականի դեկտեմբերին, Հայաստանին երկրորդ տրանշի տրամադրման ընթացքում: Մասնավորապես, Հիմնադրամի Խորհուրդը նշել է բյուջեի դեֆիցիտի զգալի ընդլայնումը 2015-2016 թվականներին, ինչպես նաև ՀՀ իշխանություններին կոչ արել իրականացնել տնտեսական քաղաքականություն, որն ուղղված կլինի երկրի ֆիսկալ և պարտքային կայունության ապահովմանը:

Ըստ ԵԱԶԲ մասնագետների, վերջին տարիներին Հայաստանի բյուջեի դեֆիցիտի ընդլայնման գործոններն են եղել ներդրումային ծրագրերի արագացված իրականացումը, որոնք ֆինանսավորվում են արտաքին արտոնյալ ֆինանսավորման հաշվին, որոնց իրացումը զգալիորն ետ է մնում նախորդ տարիների պլանային ցուցանիշներից, ինչպես նաև բյուջետային եկամուտների աճի դանդաղումը տնտեսական ակտիվության իջեցման ֆոնի վրա: 2015 և 2016 թվականների բյուջեի դեֆիցիտը համապատասխանաբար աճել է մինչև ՀՆԱ-ի 4.8% և 5.6%-ը, 2014 թվականի`1,9%-ի համեմատ: Արդյունքում, ըստ նախնական գնահատականների, Հայաստանի պետական պարտքը 2017 թվականի հունվարի 1-ին կազմել է ՀՆԱ-ի 51.6%-ը, նախորդ տարվա`44.2%-ի փոխարեն:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ ընդունում են ֆիսկալ և պարտքային կայունության ապահովման անհրաժեշտության գծով Հիմնադրամի Խորհրդի առաջարկները և այդ ուղղությամբ ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները: Հայաստանի 2017-2019 թվականների պետական պարտքի կառավարման ռազմավարությունը նախատեսում է պարտքի բեռի կրճատում`ներդրումային ծախսերի առաջնահերթության և բյուջեի դեֆիցիտի կայուն կրճատման միջոցով, ինչպես նաև պարտքի կառավարման արդյունավետության բարձրացման և դրա կառուցվածքի օպտիմալացաման միջոցով`ներքին փոխառությունների մասնաբաժնի ավելացման հաշվին: Այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ առաջիկայում հայկական կողմը Կառավարչին կներկայացնի բյուջեի դեֆիցիտի շեմային ցուցանիշները և (կամ) պետական պարտքի մակարդակը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, որը հիմնված կլինի բյուջեի դեֆգիցիտի վրա և հաստատված`2017 թվականի արդյունքներով:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել է նաև սոցիալական ծառայությունների համալիր տարածքային կենտրոնների գործարկումը: Երրորդ տրանշի գնահատման օրվա դրությամբ երկրում պետք է գործեն 20 կենտրոններ: Համալիր տարածքային կենտրոնների գործարկման նպատակային ցուցանիշի նվազումը`38-ից մինչև 20, բացատրվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրության տակ փոխանցված շենքերի պիտանելիության չափանիշների փոփոխությամբ, ինչն առաջացրել է նոր շենքերի կառուցման անհրաժեշտություն, ինչպես նաև միջնաժամկետ հեռանկարում բյուջեի կապիտալ ծախսերի գերակայության անհրաժեշտությամբ, բյուջեի դեֆիցիտը և պարտքի բեռը նվազեցնելու նպատակով:

Կողմերը համաձայնեցրել են նաև ՀՀ իշխանությունների կողմից առաջարկված մի շարք այլ ցուցանիշներ`տրանշի պայմաներում ներգրավելու համար: Այդ պայմանների իրականացումն, առաջին հերթին, ուղղված կլինի երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը: Տնտեսական ակտիվության բարձրացում (ՀՆԱ-ի սպասվող աճը 2016 թվականին ակնկալվում է 0.5%) և միջնաժամկետ հեռանկարում կայուն աճ ապահովելու համար ՀՀ կառավարոթյունն ընթացիկ տարում նախատեսում է փոփոխություններ կատարել մի շարք օրենսդրական ակտերում, որոնք ուղղված կլինեն ուղղակի ներդրումների ներհոսքի աճին, այդ թվում`ներդրողների իրավունքների ընդլայնման և շահերի պաշտպանությանը, ինչիպես նաև կողմերի իրավունքների և պարտավորությունների իրավունքների ճշգրտմանն ազատ տնտեսական գոտիների շրջանակներում: Բարեփոխումները կշարունակվեն նաև էներգետիկ հատվածի ազատականացման, բիզնեսի վարման ընթացակարգերի պարզեցման և դեպի վարկային միջոցները բնակչության և փոքր բիզնեսի հասանելիության միջոցով:

Երրորդ տրանշի լրացուցիչ ցուցանիշների վերջնական ցանկի ձևավորումից և համաձայնեցումից հետո բարեփոխումների նորացված Մատրիցան կներկայացվի Հիմնադրամի Խորհրդի քննարկմանը, ասված է ԵԱԶԲ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2015 թվականի նոյեմբերի 5-ին հավանություն տվեց ԵԱԶԲ Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցով 300 մլն.դոլարի բյուջետային արտոնյալ երկարաժամկետ վարկի ստացման համաձայնագրին: Ինչպես այն ժամանակ նշել էր ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, վարկը կուղղվի բյուջեի ծախսային մասի ֆինանսավորմանը: Վարկի ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը`10 տարի, տոկոսադրույքը` տարեկան 2,1%: Վարկը կտրամադրվի երեք տրանշով, յուրաքանչյուրը` 100 մլն. դոլար, հայկական կողմի դիմումի համաձայն`ոչ ուշ, քան 2018-ի մարտի 31-ը: Վարկային ծրագրի հիմնական ուղղություններն են` ֆինանսական կայունության բարձրացումն էներգետիկ համակարգում և պետական ​​ֆինանսական կառավարման բարձրացումը, ինչպես նաև գործարար միջավայրի համար համապատասխան պայմանների ապահովումը:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական հաստատությունն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից, 2006 թվականի հունվարին, անդամ-պետությունների շուկայական տնտեսությունների զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և առևտրի ու տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը նպաստելու նպատակով: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ.դոլար: Բանկի մասնակից պետություններն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 12-16-ը դոլարային գործարքներն աճել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 12-16-ը դոլարային գործարքներն աճել են
«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ
ԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդ
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Հայաստանի ֆինանսների նախարարը Լոնդոնում հանդիպել է ՎԶԵԲ-ի նախագահի հետՀայաստանի ֆինանսների նախարարը Լոնդոնում հանդիպել է ՎԶԵԲ-ի նախագահի հետ
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվությունԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն
Հայաստանի շուկան ի վիճակի չէ կադրերով ապահովել ժամանակակից մրցակցային բիզնեսը, հատկապես՝ հանքարդյունաբերության հատվածումՀայաստանի շուկան ի վիճակի չէ կադրերով ապահովել ժամանակակից մրցակցային բիզնեսը, հատկապես՝ հանքարդյունաբերության հատվածում
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանըԿոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջՀայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Հայաստանից Իրան մատակարարվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կնվազի 20%-ից մինչև 4,5%Հայաստանից Իրան մատակարարվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կնվազի 20%-ից մինչև 4,5%
Հայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններըՀայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները
Հայաստանը կրկնապատկում է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում մեկ լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների գումարըՀայաստանը կրկնապատկում է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում մեկ լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների գումարը
Հայաստանը երկարաձգում է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման համար ԱԶԲ-ի վարկի փակման ժամկետըՀայաստանը երկարաձգում է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման համար ԱԶԲ-ի վարկի փակման ժամկետը
Կառավարությունը մերժել է «ԷԿՈՍ» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառելու համար «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊԸ  հայտըԿառավարությունը մերժել է «ԷԿՈՍ» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառելու համար «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊԸ  հայտը
Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի "Կանաչ օրակարգի" շրջանակում
Փորձագետ. «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրիՓորձագետ. «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրի
Դիվանագետ. ԵՄ-ը նախատեսում է  2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներումԴիվանագետ. ԵՄ-ը նախատեսում է  2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում
Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահինՓաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահին
ՀԷՑ-ի 2025թ. ներդրումային ծրագիրն ուղղված է առավել մաշված և խոցելի ենթակայանների արդիականացմանըՀԷՑ-ի 2025թ. ներդրումային ծրագիրն ուղղված է առավել մաշված և խոցելի ենթակայանների արդիականացմանը
ՀԾԿՀ ղեկավար. 2025 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխՀԾԿՀ ղեկավար. 2025 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխ
ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն. աշխատանքների ժամանակացույցի համաձայն՝ նոր ԱԷԿ-ի մոդելի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն 2026 թվականինԱԷԿ-ի գլխավոր տնօրեն. աշխատանքների ժամանակացույցի համաձայն՝ նոր ԱԷԿ-ի մոդելի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն 2026 թվականին
Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջՀայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանի ապահովագրական շուկան սկսել է կրճատել փոխհատուցումներըՀայաստանի ապահովագրական շուկան սկսել է կրճատել փոխհատուցումները
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀԸԳՀ ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀԸԳՀ ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին
Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի ՊՆՎ նպատակովՀայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի ՊՆՎ նպատակով
FLYONE ARMENIA-ն դեպի Սալոնիկ ավիատոմսեր է առաջարկում հատուկ գնով՝ սկսած 19 եվրոյիցFLYONE ARMENIA-ն դեպի Սալոնիկ ավիատոմսեր է առաջարկում հատուկ գնով՝ սկսած 19 եվրոյից
Վերլուծաբան. Հեռանկարում Հայաստանը կարող է փորձել ստանձնել եվրասիական ու եվրոպական տնտեսական տարածքների Վերլուծաբան. Հեռանկարում Հայաստանը կարող է փորձել ստանձնել եվրասիական ու եվրոպական տնտեսական տարածքների "ծայրակցման գոտու" դեր
Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտումԱկբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանում աշխատատեղերի աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերումԷկոնոմիկայի նախարար. Հայաստանում աշխատատեղերի աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
Պապոյանը՝ Վրաստանում հայկական բեռներին առնչվող իրավիճակի մասին. խնդիր կա, և կարծում եմ, որ մեր գործարարներն այստեղ ճիշտ ենՊապոյանը՝ Վրաստանում հայկական բեռներին առնչվող իրավիճակի մասին. խնդիր կա, և կարծում եմ, որ մեր գործարարներն այստեղ ճիշտ են
Վրացական կողմը խոստացել է երկու օրվա ընթացքում պարզաբանումներ ներկայացնել հայկական բեռներին առնչվող իրավիճակի վերաբերյալՎրացական կողմը խոստացել է երկու օրվա ընթացքում պարզաբանումներ ներկայացնել հայկական բեռներին առնչվող իրավիճակի վերաբերյալ
Երևանում հագուստի և աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող երկու ընկերություններ 3 մլրդ դրամի շրջանառություն են թաքցրելԵրևանում հագուստի և աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող երկու ընկերություններ 3 մլրդ դրամի շրջանառություն են թաքցրել
Ֆինանսական խարդախների զոհերը կրկին հավաքվել են Կենտրոնական բանկի շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել հափշտակված միջոցներըՖինանսական խարդախների զոհերը կրկին հավաքվել են Կենտրոնական բանկի շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել հափշտակված միջոցները
Հայաստանի ապահովագրական հատվածի զուտ շահույթը 2025թ. 1-ին եռամսյակում աճել է տարեկան 82,3% - ով՝ մինչեւ 2,1 մլն դոլարՀայաստանի ապահովագրական հատվածի զուտ շահույթը 2025թ. 1-ին եռամսյակում աճել է տարեկան 82,3% - ով՝ մինչեւ 2,1 մլն դոլար
ՏԿԵ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներըՏԿԵ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները
Արթուր Խաչատրյան. Հայաստանը տնտեսական ճգնաժամի եզրին էԱրթուր Խաչատրյան. Հայաստանը տնտեսական ճգնաժամի եզրին է
ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճիԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճի
Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակումHooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում
Ադամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումըԱդամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումը
Մեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքումՄեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
Հայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունիցՀայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունից
Հայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համարՀայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համար
Հայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարըՀայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարը
Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել "Ներդրումների մասին" օրենքի նախագիծը
Հայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամՀայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ
Ամերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա ԿորոբկինանԱմերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա Կորոբկինան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.05.2025
RUB4.78-0.03
USD386.33-0.61
EUR432.69-0.61
GBP513.51-0.66
CAD276.800.14
JPY26.550.04
CNY53.62-0.06
CHF461.73-0.07