Շաբաթ, 18 Փետրվարի 2017 14:49
Նաիրա Բադալյան

Սուրան Կարայանը PricewaterhouseCoopers Armenia-ի հետ քննարկել է դեպի Հայաստան ներդրումների ներգրավումը

Սուրան Կարայանը PricewaterhouseCoopers Armenia-ի հետ քննարկել է դեպի Հայաստան ներդրումների ներգրավումը

Արմինֆո. Փետրվարի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերսե (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին և PricewaterhouseCoopers Armenia LLC  ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան մամուլի ծառայությունը, Մարկ Հենրին նշել է, որ իրենց այցի հիմնական նպատակն է ընդլայնել առկա համագործակցությունը և ավելացրել, որ կարող են օգտագործելով իրենց միջազգային ցանցի հնարավորությունները` Հայաստանում առկա ներդրումային ծրագրերը ներկայացնել աշխարհին, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն պետական կառույցներին` ներդրումային ծրագրերը ճիշտ փաթեթավորելու նպատակով:

 

Նախարար Կարայանը ողջունել է PricewaterhouseCoopers ընկերության ներկայացուցիչներին և նշել, որ Հայաստանի տնտեսության համար այսօրվա կարևորագույն խնդիրներից է ներդրումների ներգրավումը և այս տեսանկյունից  Հայաստանն աշխարհին ներկայացնելու միջազգային ցանցերի հնարավորության օգտագործման, հիմնադրամների ստեղծման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման հարցում կազմակերպության փորձը  շատ կարևոր կարող է լինել:

 

«Պատրաստ ենք համագործակցության և շնորհակալ, որ դուք ևս  պատրաստ եք ձեր փորձը և հնարավորւթյունները ներդնել` ճիշտ մատուցելու մեր երկրի  գործարար և ներդրումային միջավայրը հանրությանը: Նման հեղինակավոր կազմակերպությունը իր համաշխարհային ցանցով կարող է լուրջ հեղինակություն և վստահություն բերել մեր երկրին` նոր ներդրողներ ներգրավելու առումովե-նշել է նախարարը:

 

“Աշխարհում կան շատ ընկերություններ, անհատ ներդրողներ, ընկերություններ, որոնք ունեն գումարներ և փնտրում են վայրեր, ներդրումներ անելու համար, սակայն չգիտեն որտեղ, և կան վայրեր, որտեղ ներդրումներ անելու լայն հնարավորություններ կան: Խնդիրը ոչ ճիշտ ներդրումային փաթեթների կազմավորումն է: Մենք պատրաստակամ ենք օգնելու, որպեսզի ձևավորվեն ճիշտ ներդրումային փաթեթներ և գտնել ներդրողներ”-նշել է Մարկ Հենին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն աշխարհին ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ծրագրերն ու գաղափարները:

 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սկզբնական փուլում առանձնացնել 1-2 ծրագիր Հայաստանում առկա ներդրումային նախագծերի ցանկից, որոնց ուղղությամբ և համատեղ աշխատանքներ իրականացնել: Նախարան առանձնացրել է նաև Իրանի սահմանին Ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը` նշելով, որ այստեղ կարելի է ներգրավվել  մինչև 500 մլն դոլար ներդրում:  Նախարարն իր գոհունակությունն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և  ավելացրել.

“Եթե միասին փորձենք ճիշտ փաթեթավորել ներդրումային ծրագրերը կկարողանանք լուրջ ներդրումներ ներգրավել: Պատրաստ ենք նաև պետական աջակցություն և մասնակցություն ունենալ այս հարցում, այնպես, որ համագործակցության լուրջ ճանապարհ ունենք ձեզ հետ անցնելու”-նշել է նախարարը: