Երկուշաբթի, 20 Փետրվարի 2017 14:10
Նաիրա Բադալյան

Լևոն Մկրտչյան. Հայաստանի գիտնականներին պետք է պատրաստել այնպես, որպեսզի նրանք կարողանան գիտական պրոդուկտը վերածել բիզնես գաղափարի

Լևոն Մկրտչյան. Հայաստանի գիտնականներին պետք է պատրաստել այնպես, որպեսզի նրանք կարողանան գիտական պրոդուկտը վերածել բիզնես գաղափարի

Արմինֆո. Հայաստանի կրթության և գիտության ոլորտում 2016 և 2017 թվականներին իրականացված և նախատեսվող ծրագրերի թիվը հասնում է 44-ի: Ինչպես լրագրողներին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ֆինանսավորման ամենամեծ ծավալներն ընկնում է «Կրթության կատարելություն» վարկային ծրագրին, որը գնահատում է 37.5 մլն.դոլար (30 մլն.դոլար`ՀԲ և 7.5 մլն.դոլար`ՀՀ կառավարություն):

«Հայաստանում ներառական կրթության հզորության ավելացում» ծրագրի արժեքը գնահատվում է 825 հազ.դոլար, որը նախատեսվում է իրականացնել USAID ճժանդակությամբ: Նախարարությունը նմշում է նաև «Կայուն դպրոցական սնունդ» նմախագծի իրականացումը որը կկազմի 28 մլն.դոլար, որը մեկնարկել է 2010 թվականին, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի համատեղ ջանքերով, և ուղղված է երկրի 1-4 դասարանների աշակետներին տաք սննդով ապահելուն: «Այբ» դպրոցի շինարարությանը 2016-2017 թվականներին նախատեսվում է տրամադրել 3.4 մլն.դոլար, իսկ կրթաթոշակ ստացող ուսանողների մասնակցությանը միջազգային և տեղական մրցույթներին` 1.3 մլն.դոլար:

Ըստ նախարարի, ոլորտի լավագույն նախագծերից է նաև չինական դպրոցի շինարարությունը, որտեղ չինական ներդրումները կկազմեն 10 մլն.552 հազար դոլար,իսկ հայկական ներդրումները` 2 մլն.474 հազար դոլար: Ներդրումային ծրագրեր են իրականացվում նաև բուհերում, որտեղ կներդվի 4.4 մլն.դոլար: