Արմինֆո. Երթևեկության անվտանգության ապահովման հարցերը քննարկվեցին Հարավկովկասյան երկաթուղում կայացած գիտատեխնիկական խորհրդի նիստում:
Ինչպես նշեց «ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, չնայած երկաթուղում խափանումների թիվը 2016 թվականին կրճատվեց 13,2%-ով, գնացքների երթևեկության անվտանգության ապահովման հարցը շարունակում է մնալ ընկերության գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Ոլորտում ստեղծված իրավիճակի մասին զեկուցեց գնացքների անվտանգ երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանը: Նա նշեց, որ 2008 թվականից նվազում է երկաթուղում գրանցվող տրանսպորտային պատահարների թիվը. եթե 2008 թվականին գրանցվել էր 452 նման դեպք, ապա 2015-ին արդեն 83, իսկ 2016-ին՝ 72: Նվազում են նաև տեխնիկական միջոցների խափանման դեպքերը՝ եթե 2008 թվականին գրանցվել էր մոտ 4 հազար դեպք, ապա 2015-ին՝ 187, իսկ 2016-ին՝ 175: Ինչպես ընդգծեց Լ.Հակոբյանը, բոլոր արձանագրված դեպքերը մանրամասն վերլուծվել էին:
Ենթակառուցվածքի տնօրինության պետ Արմեն Մկրտչյանը նշեց, որ գնացքների երթևեկության անվտանգության կատարելագործմանը նպաստեց նաև երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացումը: Այսպես, 2008 թվականից նոր նյութերով կապիտալ վերանորոգվել է 64,7 կմ գիծ, հին նյութերով՝ 81,4 կմ, ուժեղացված միջին վերանորոգում է անցել 110 կմ գիծ, բարձրացվող վերանորոգում՝ 197 կմ: Միայն 2016 թվականին կապիտալ վերանորոգվել է 12,7 կմ գիծ, փոխվել է 20 հազար նոր երկաթբետոնե և 10 հազար նոր փայտե կոճ:
Խորհրդակցության ընթացքում հաշվետվություններ են ներկայացրել նաև Շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկը, Փոխադրումների տնօրինության պետ Գեորգի Իսահակյանը, Ավտոմատիկայի և կապի ձեռնարկության պետ Սամվել Խաչատրյանը, Էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման ձեռնարկության պետ Գառնիկ Բադալյանը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ «ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս.Վալկոն հանձնարարեց շարունակել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, աշխատողների որակավորումը կատարելագործելու ծրագրերը:
![]() | 4.83 | 0.00 |
![]() | 386.52 | 0.12 |
![]() | 415.24 | 0.90 |
![]() | 478.40 | 0.81 |
![]() | 284.06 | 0.03 |
![]() | 27.65 | -0.03 |
![]() | 54.62 | -0.17 |
![]() | 427.95 | 1.46 |