Երեթշաբթի, 21 Փետրվարի 2017 09:41
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել արտաքին աշխարհին

ՀՀ վարչապետ. Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել արտաքին աշխարհին

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում Ներգնա տուրօպերատորների միության անդամների և զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տուրիզմի բնագավառի զարգացմանն ուղղված հարցեր ու խնդիրներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի ճանաչելիության բարձրացմանը, արտերկրում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանը, զբոսաշրջության ապակենտրոնացմանը, միջազգային ավիաչվերթերի ավելացմանը: Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը նշել է, որ հայկական զբոսաշրջային ընկերությունները մասնակցում են միջազգային տարբեր ցուցահանդեսների, որունց նպատակն է տարբեր շուկաներում լավագույնս ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու գրավչությունը: Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում մատուցվող զբոսաշրջային ծառայությունները՝ հյուրանոց, հանրային սնունդ, տրանսպորտ և այլն, մրցունակ են և անհրաժեշտ է աշխատանքներ տանել մատչելի սակագներով գործող ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ: Նշվել է նաև, որ վերջին շրջանում նկատվում է ՌԴ-ից կորպորատիվ տուրիզմի լուրջ աճ:

Անդրադառնալով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և ներգնա զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ վարչապետը տուրօպերատորներին հորդորել է ներկայացնել հստակ ծրագիր, որտեղ նշված կլինեն պետության և մասնավորի գործառույթները: «Ձևակերպեք իրագործելի, տրամաբանություն ունեցող, կառուցողական, խելացի և համակարգված ծրագիր: Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել արտաքին աշխարհին և այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել հնարավոր բոլոր հարթակներըե,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը կարևորել է տարածաշրջանային տուրփաթեթների մշակումը և ռեգիոնալ զբոսաշրջային շուկայի ձևավորումը՝ ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության առջև ոլորտի հետևողական զարգացման խնդիր է դրվել, այժմ աշխատանքներ են տարվում Հայաստան միջազգային նոր, այդ թվում՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ: Հանդիպմանը տուրօպերատորները բարձրացրել են նաև ԱԱՀ-ի ներդրմանը, զբոսաշրջային գործակալությունների լիցենզավորմանը վերաբերող հարցեր:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թ. Հայաստան է այցելել 1 259 657 մարդ, ինչը 5,7%-ով ավելի է 2015 թ. ցուցանիշից: Անցած տարի տուրիստական նպատակներով հանրապետությունից մեկնել է 1 262 687 մարդ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 6,3%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.03.2020
RUB6.35-0.05
USD497.241.31
EUR544.336.59
GBP592.36-1.02
CAD351.265.42
JPY45.200.69
CNY70.340.24
CHF511.775.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000