Արմինֆո. LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը փետրվարի 24-ից 26-ը Երևանում՝ ՙԵրևան Էքսպո՚ ցուցասրահում, կանցկացնի «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2017» 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են LOGOS EXPO Center ընկերությունում:
Աղբյուրի համաձայն, «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը: «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ և շնորհանդեսներ: Վերը նշվածը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը, ակտիվ զարգացմանը և բոլոր մասնակիցների միջև կապերի ամրապնդմանն ու լայնացմանը:Ցուցահանդեսին ներկայացված կլինեն 80-ից ավել մասնակիցներ, որոնց զգալի մասը արտասահմանյան ընկերութուններն են: Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:
Հիմնական թեմատիկ բաժիններն են՝ Կանխարգելման բժշկություն; Կլինիկական բժշկություն; Ստոմատոլոգիա; Դեղագործություն; Ախտորոշում; Մայրություն և մանկություն; Բժշկական սարքավորումներ; Հիգիենա: