Արմինֆո. Beeline-ը հայտարարում է առցանց հերթագրման համակարգի փորձնական նախագծի ներդրման մասին: Earlyone բջջային հավելվածի միջոցով ընկերության բաժանորդները կարող են հեռախոսի օգնությամբ նախապես ընտրել իրենց հարմար սպասարկման ժամանակը, գրանցվել, և այնուհետև առանց հերթում սպասելու սպասարկվել Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակում:
Փորձնական նախագծը գործարկվել է Կոմիտաս 26 և Աբովյան 21 հասցեներում գտնվող Beeline-ի երևանյան գրասենյակներում, ինչպես նաև ք. Գյումրի Գորկու 65 հասցեում գտնվող գրասենյակում:
«Լինել Beeline-ի բաժանորդ դա հեշտ է և հարմար, և մենք ձգտում ենք, որպեսզի մեր բաժանորդներին լինի հարմարավետ ամեն ինչում՝ նույնիսկ իրենց ժամանակի պլանավորման հարցում: Earlyone բջջային հավելվածը կօգնի դա իրականացնել, քանի որ նախապես հնարավորություն է ընձեռում հաճախորդին ընտրել իրեն հարմար ժամանակը գրասենյակ այցելելու, օգնում է խուսափել հերթերից, և մեկ անգամ ևս զգալ Beeline-ի նվիրվածությունն իր բաժանորդների հանդեպե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առցանց հերթագրման համակարգում գրանցվելու համար բաժանորդը պետք է ներբեռնի Earlyone բջջային հավելվածը, ընտրի Beeline-ը, այնուհետև ընկերության մոտակա գրասենյակը, իրեն հարմար ամսաթիվը և ժամը:
Գրանցումից հետո հաճախորդին կտրամադրվի էլեկտրոնային կտրոն համարով, որը պետք է մուտքագրել գրասենյակում գտնվող էլեկտրոնային հերթերի համակարգում և սեղմել «Առցանց գրանցվողներինե կոճակը: Էլեկտրոնային կտրոնի համարը մուտքագրելուց հետո տերմինալը կտպի բաժանորդի համար նախընտրելի էլեկտրոնային կտրոնը:
Առցանց հերթագրման համակարգի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարել 0611 անվճար համարին: Նշենք, որ Earlyone բջջային հավելվածը մշակվել է Limetech ընկերության կողմից:
Հիշեցնենք, որ Earlyone թիմը մասնակցել էր ՎիմպելԿոմի կողմից կազմակերպված Eurasia Mobile Challenge մրցույթին և զբաղեցրել երկրորդ տեղը և կներկայացնի Հայաստանը Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge 2017-ին: