Արմինֆո. Ռուս զբոսաշրջիկը ծախսող է և հեշտությամբ է բաժանվում փողից, ինչը նպաստում է նրա պահանջվածությանն աշխարհի ցանկացած վայրում, հատկապես Հայաստանում` իր խոհանոցով ու տեսարշան վայրերով: Փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Լորե» տուրիստական ընկերությունների հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը:
Նրա խոսքով, այստեղ «առանձնահատուկ հոգեբանություն է, թե որքան է ռուս զբոսաշրջիկը նախատեսում ծախսել ուղևորության ընթացքում, մինչև վերջին կոպեկը թողնելով այդ երկրում»: Գևորգյանը նշել է, որ ռուս զբոսաշրջիկները Հայաստան այցելելիս օդանավակայանում բազմաթիվ անգամներ բախվում են ծանրոցի քաշի հետ կապված պրոբլեմին: «Եղել են դեպքեր, երբ ռուսաստանցի զբոսաշրջիկը, այցելելով Երևանի «Արարատ» կոնյակի գործարան, այնտեղ թողել է մինչև 2 հազար դոլար»,-նկատել է նա:
Ըստ Գևորգյանի, ռուսական տուրիստների թվի ավելացումը, կապված ներքին անձնագրերով Հայաստան այցելելու թույլտվության հետ, որոշակի ներարկումներ կապահովի Հայաստանի տնտեսությունում, նպաստելով նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը: «Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը զբոսաշրջության միջազգային ինդուստրիայում դիտարկվի որպես նոր ուղղություն»,-ընդգծել է նա:
Մամուլի ասուլիսում ելույթ է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նմախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքով, 2016 թվականին Ռուսաստանից Հայաստան է ժամանել 453.5 հազար ռուս զբոսաշրջիկ, 2015-ի`443 հազարի համեմատ: Սակայն, 2017 տուրիստական տարվա հետ նա ավելի մեծ հույսեր է կապում:, թեև, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, Զեյթունցյան դժվարացել է կոնկրետ կանխատեսում անել ընթացիկ տարվա համար, նշելով միայն Հայաստանի առջև բացվող հնարավորությունները, ներքին անձնագրերի հետ կապված նորամուծության կապակցույամբ: «Ըստ մեր աղբյուրների, Ռուսաստանում միայն 10%-ն ունի արտասահմանյան անձնագիր: Դա մեզ համար մեծ հնարավորություններ է ստեղծում»,-ընդգծել է նա: Ըստ նրա, Հայաստանում ռուս զբոսաշրջիկներին հետաքրքրում է հիմնականում գաստրոտուրիզմը և քաղաքային կյանքը: Այս առումով Զեյթունցյանը կարևորել կորպորատիվ զբոսաշրջության զարգացման և հետաքրքիր միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ֆինանսական տեսանկյունից Հայաստանը մատչելի վայր է ռուս զբոսաշրջիկների համար: «Հուսով եմ, որ տարեվերջին ռուս զբոսաշրջիկների թվի աճը կարդարացնի մեր կողմից իրականացված աշխատանքների ծավալները», - ասել է նա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ, տարեկան աճը`5,7%: 2016-ի հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետության սահմանները լքել է 1 262 687 մարդ, տարեկան աճը`6,3%:
Նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նմախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծվել է 2016 թվականի հոկտեմբերին: