Արմինֆո. Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, Հայաստանում գործազրկության մակարդակը 2017 թ.-ին կկազմի 18.5%, 2018-2019 թվականներին ամեն տարի նվազելով 0,3-0,4 տոկոսային կետով, համապատասխանաբար կազմելով`18-18,2% և 17,6-18%: Մինչդեռ, ՀՀ ԿԲ նախորդ, նոյեմբերի կանխատեսումով 2017 թվականին գործազրկության մակարդակը կկազմի 18.3%, իսկ 2016-ին `17.8%, մինչև 18.1%: Նորացված (փետրվարյան) կանխատեսումը բերված է ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի առաջին եռամսյակի դրամա-վարկային ծրոգրում, որտեղ նշված է, որ
2016 թվականին դիտվող աշխատուժի թույլ պահանջարկը տնտեսական ցածր ակտիվության հետևանքով կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար կվերականգնվի, կապված տնտեսական աճի տեմպերի արագացման հետ, ավելացնելով նաև բնակչության զբաղվածությունը: Այնուամենայնիվ, ըստ ծրագրի, 2016 թվականին աշխատուժի թույլ պահանջարկը հաջողվեց մասնակիորեն փոխհատուցել միջնաժամկետ շաբաթական աշխատանքային ժամերի ավելացման հյաշվին:
Նշենք նաև, որ 2015 թ. գործազրկության մակարդակը երկրում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, կազմել է 18.5%, 2014 թ.- 17.6%, իսկ 2013 թ - 16.2%: 2016 թվականի առաջին 9 ամիսներին գործազրկության մակարդակը, ըստ վիճակագրության, առաջին եռամսյակի 18.2%-ից աճել է 2-րդ եռամսյակում մինչև 18,4%, վերադառնալով 3-րդ եռամսյակում մինչև 18,1% ցուցանիշին:
Ըստ ԿԲ կանխատեսման, 2017 թ սպասվում է միջին անվանական աշխատավարձի 1.5% աճ, արագանալով 2018-ին մինչև 3,6-4%, իսկ 2019-ին` մինչև 4.8-5.2% (նախկինում կանխատեսվող` 2% , 5% և 6.2% փոխարեն): 2017 թվականի առաջին կիսամյակում աշխատավարձերի աճի տեմպերը կլինեն արտադրողականության աճից ցածր, ինչի հետևանքով շուկայում առաջանում է 0.2-0.3% գնանկումային ճնշումներ, իսկ կանխատեսվող հորիզոնում աշխատանքի շուկայի ազդեցությունը գնաճի վրա կլինի չեզոք: Մասնավոր հատվածում աշխատավարձի միջին աճը 2017 թ.-ին կկազմի 3,6%, 2018-ին արագանալով մինչև 4.7%, իսկ 2019-ին `մինչև 6.1%: Պետական հատվածում, կապված պետական ապարատի օպտիմալացման քաղաքականության հետ, 2016 թվականին աշխատավարձը կրճատվել է, հաշվի առնելով, որ 2017-ին միջին անվանական աշխատավարձը նվազել է 1%, նախկինում կանխատեսվող 0.4% աճի համեմատ: Ըստ Կենտրոնական բանկի գնահատումների, 2018-2019 թվականներին աշխատավարձերի աճը պետական հատվածում կարագանա, կապված մասնավոր հատվածում դիտվող մրցակցության հետ: Արդյունքում, 2018 թվականին պետական հատվածում աշխատավարձերը կավելանան 2,9%, 2019-ին արագանալով մինչև 4.5%: Նշենք, որ 2016 թ. նվազագույն աշխատավարձը չի վերանայվել և պահպանվել է 55.000 դրամի մակարդակում, որն ուժի մեջ է մտել 2015-ի հուլիսի 1-ից: 2017 թ-ին նվազագույն աշխատավարձը շեմը նույնպես չի վերանայվի:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կտրուկ դանդաղցրել աճի տեմպերը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին, 7.7% -ից մինչև 1.7% տարեկան, կազմելով 187850 դրամ ($ 391): 2016 թվականի դեկտեմբերին, 2015-ի դեկտեմբերի համեմատ, ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0,4%, 2014-ի դեկտեմբերի 1.9% աճի համեմատ: Մասնավորապես, աշխատավարձը պետական հատվածում 2016-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 161,872 դրամ ($ 337), անկումը`1,8%, նախորդ տարվա աճը`8,2%: Աշխատավարձը մասնավոր հատվածում դանդաղեցրել է տարեկան աճի տեմպը`7% -ից մինչև 4.6%, կազմելով 221850 դրամ ($ 462): Համեմատության համար նմշենք, որ անվանական աշխատավարձը Հայաստանում 2014-ի հունվար-դեկտեմբերին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 7,6%, ընդ որում, աշխատավարձը պետական հատվածում աճել էր 7.4%, իսկ մասնավոր հատվածում է 7.7%:
Մինչդեռ, աղքատության մակարդակը Հայաստանում, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2015 թվականի 25,6%-ից 2016 թվականին կնվազի մինչև 24,9%, հետագայում, 2017-2018 թվականներին նվազելով մինչև 24,1-23,2%: