Արմինֆո. Տնտեսական ակտիվության աճը Հայաստանում 2017 թվականի հունվարին աճել է 6.5%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, անկում է արձանագրվել միայն շինարարական հատվածում – 5.3%, իսկ մյուս ոլորտներում ամենաբարձր աճն արձանագրավել է էներգետիկ համալիրում (13.6%), արդյւոնաբերական հատվածում (12.2%) և ծառայությունների ոլորտում (12.1%):
Մեկ տարի առաջ, 2016-ի հունվարին, 2015-ի հունվարի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել էր 5.5%, և այդ ժամանակ անկում էր արձանագրվել միայն առևտրի ոլորտում (2.7%), իսկ աճ էր արձանագրավել արդյունաբերական հատվածում (15,7%), էներգետիկ համալիրում (5, 2%), շինարարության և ծառայություններ ոլորտներում (5.1%), գյուղատնտեսությունում (1.5%):
Մինչդեռ, հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, (ամսական կտրվածքով), տնտեսական ակտիվությունը նվազել է 46.9%, ինչն անկասկած ունի սեզոնային բնույթ: Ընդ որում, ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում`90.2%, գյուղատնտեսության ոլորտում և առևտրի ոլորտում` 78,2-56,3%: Իսկ արդյունաբերական ոլորտում անկումը կազմել է 23.9%, ծառայությունների ոլորտում`20,5%, և միայն էներգետիկ համալիրում արձանագրավել է 10.7% աճ:
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2017 թվականի հունվարին աճել է 0.3%, տարեկան աճը` 5.5%: 2016 թվականի հունվարին այս ցուցանիշն աճել էր 1.8%, տարեկան անկումը` 6.3%:
Ըստ վիճակագրական տվյալների, 2017 թվականի հունվարին բացարձակ մեծությամբ առաջատարն է առևտրի ոլորտը` 128.8 մլրդ.դրամ ($ 264.9 մլն): Երկրորդ տեղում է արդյունաբերական հատվածը`108.1 մլրդ դրամ ($ 222.5 մլն), երրորդը` ծառայությունների ոլորտը`96,2 մլրդ դրամ ($ 198 մլն), չորրորդն է գյուղատնտեսության ոլորտը`16,2 մլրդ դրամ ($ 33 մլն), իսկ հինգերորդը `շինարարության ոլորտը`7.6 մլրդ դրամ ($ 15.5 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2017 թվականի հունվարին կազմել է 775.6 մլն կՎտժ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2017 թվականի հունվարին կազմել է 174.2 մլրդ.դրամ ($ 358.7 մլն), տարեկան աճը` 45.5%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալն աճել է 35.4%, մինչև 59 մլրդ.դրամ ($121.5 մլն.), իսկ ներմուծումն աճել է 51.4%, մինչև 115.2 մլրդ.դրամ ($ 237.2 մլն.): Միայն 2017 թվականի հունվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը նվազել էր 25.3%, այդ թվում, ներմուծումը նվազել էր 27%, իսկ արտահանման անկումը կազմել էր 21.8%: 2016 թվականի հունվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը տարեկան կտրվածքով նվազել էր 13.8%, այդ թվում, ներմուծումը կրճատվցել էր 22.2%, իսկ արտահանման աճը կազմել էր 5.6%, իսկ միայն 2016-ի հունվարին արտահանումը կրճատվել էր 37.1%, իսկ ներմուծումը` 54.4%, արտաքին առջտրի շրջանառությունը կրճատելով` 49.2%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի հունվարին կազմել է 486.01 դրամ /դոլար:
Նշենք, որ Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ-ի 2017 թվականի աճը կանխատեսում է 2,7%, ԱՄՀ-ն կանխատեսում է`3.4%: Ըստ ՎԶԵԲ կանխատեսման, Հայաստանի ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 2,9%: Fitch- ը Հայաստանի ՀՆԱ-ի 2017 թվականի աճը կանխատեսում է 2.1%: ՀՀ պետական բյուջեով 2017-ի ՀՆԱ աճը կկազմի 3.2%: ՀՀ ԿԲ փետրվարի կանխատեսման համաձայն, 2017 թվականին Հայստանի ՀՆԱ-ի ակնկալվող աճը կկազմի 2.2-3.2%, 2018-ին արագանալով 2.8-3.9%, իսկ 2019-ին `3.2-4.4%: