Երեքշաբթի, 28 Փետրվարի 2017 15:02
Ալեքսանդր Ավանեսով

2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար

2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար

Արմինֆո. 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար: Այս մասին փետրվարի 28-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկաի փոխնախագահ Ներսես Երիցյանը, երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Պարտադիր կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները:

 

Ըստ Երիցյանի, ներկայույմս կենսաթոշակային հիմնադրամներն ապահովում են միջոցների կառավարման այնքան բարձր`27% մակարդակ, որ չկա ներդրված միջոցների ինդեքսացիայի անհրաժեշտություն: Երիցյանն ընդգծել է, որ պետության տարեկան ներդրումները համաֆինանսավորման շրջանակներում կազմում է 14 մլրդ.դրամ, նույնքան ներդրում է կատարում նաև բնակչությունը:

 

Երիցյանը հերքել է շրջանառվող կարծիքները, որ Հայաստանը կարող է մտնել ռուբլու գոտի և միջոցները կփոշիանան, նշելով, որ ներկայումս նման նախադրյալներ չկան: «Այդ հարցը չի քննարկվում»,-նշել է նա, հավելելով, որ ԵԱՏՄ-ն չի ցանկանում կրկնել ԵՄ սխալները: Խոսքը գնում է միայն մինչև 2025 թվականը ԵԱՏՄ երկրների ֆինանսական շուկաների ինտեգրման մասին: Նրա խոսքով, կուտակային կենսաթոշակների համակարգն ամբողջովին ձևավորվել է, այն կիրառում է արտասահմանյան պետությունների լավագույն մոդելները:

 

Նշենք, որ փետրվարի 28-ին ՀՀ խորհրդարանը ձեռնամուխ եղավ «Կուտակային պարտադիր կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը: Ինչպես նշել է Ներսես Երիցյանը, ներկայացվող փաթեթի նպատակը պարտադիր կենսաթոշակային համակարգի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Մասնավորապես, օրենքով համակարգվում է վնասի փոխհատուցման գործընթացը, ընդլայնվում և խստացվում է հիմնադրամների ղեկավարների պատասխանատվությունը: Բարձ եկամուտներ ունեցող անձանց, որոնք արդեն համոզվել են համակարգի արդյունավետության մեջ, թույլատրվում է կամավոր սկզբունքներով շարունակել մասնակցությունը համակարգին`իրենց աշխատավարձի 10% չափով, հակառակ դեպքում կկիրառվի ներկայումս գործող`5%-ը:

 

Հիմնադրամների կառավարիչների նաև հնարավորություն կստանան ներդնել վենչուրային և մասնավոր հիմնադրամներում, ոչ թե ակտիվների 2%-ը, այլ 10%-ը: Նրա խոսքով, դա հնարավորություն կտա ֆինանսավորել բարձր արտադրողականության ոլորտները: Օրինագիծը նախատեսում է նաև հիմնադրամների գործունեության թափանցիկություն: Ներկայում ֆիզիկական անձը հնարավորություն ունի տարեկան մեկ անգամ դիմել դիմել հիմնադրամներին, պահանջներով ներկայացնել հաշվետվություն: Բացի այդ, Հայաստանի քաղաքացիները, որոնք ներգրավված են օտարերկրյա կուտակային կենսաթոշակային համակարգերում, իրավունք ունեն իրենց միջոցները տեղափոխել Հայաստանի հիմնադրամներ և կառավարել դրանք:

 

Նշենք, որ Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շրջանակներում մասնակիցների թիվը 2 կենսաթոշակային հիմնադրամների`«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ մոտ 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հասել է 155 հազարի, որից 65 հազարը ներկայացնում են պետական, իսկ մնացած 90 հազարը` մասնավոր հատվածը: Նշված հիմնադրամների ստեղծման օրից (2013, նոյեմբեր) նրանց եկամտաբերությունը հասել է 25.9%-ի (մեկ փայաբաժնի գինը 1000 դրամից հասել է մինչև 1259 դրամի): 2016 թվականի 10 ամիսներին կենսաթոշակային հիմնադրամների տարեկան միջին եկամտաբերությունը կազմել է 14.4%: Ըստ աղբյուրի, 2016 թվականի նոյեմբերի 1-ին նշված հիմնադրամների կողմից կուտակված միջոցները կազմել են 57.2 մլրդ դրամ, որից 29%-ը կամ 17 մլրդ.դրամը տեղաբաշխված է բանկային ավանդներում, 5%-ը կամ 2.8 մլրդ.դրամը` կորպորատիվ, հիփոթեքային և միջազգային կազմակերպությունների պարտատոմսերում, 41%-ը կամ 23,3 մլրդ.դրամը` պետական պարտատոմսերում, 25% -ը կամ 14.1 մլրդ.դրամը` օտարերկրյա ներդրումային հիմնադրամների արժեթղթերում (ETF - Exchanged traded funds, ներառելով Apple, Google, Microsoft, Nestle, Toyota, Nissan, Sony, Coca-Cola և այլ ընկերություների արժեթղթերը, ինչպես նաև ԱՄՆ պետական պարտատոմսերում և Gold mining fund-ի արժեթղթերը): Կենսաթոշակային հաշիվների օպերատորներ են`Հայփոստը, Արարատբանկը, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը, Ինեկոբանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Կենսաթոշակային հաշիվների վրա գտնվող միջոցների մասին տեղեկություններ կարելի է ստանալ epension.am կայքից, նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ArCa բանկոմատների ցանցի միջոցով:

 

Նշենք, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 19/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են`ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 5 տրլն ԱՄՆ դոլար: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 29/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը (C-QUADRAT Investment AG)՝ 74.9 տոկոս մասնակցությամբ և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) ընկերությունը՝ 25.1 տոկոս մասնակցությամբ: Խումբն ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 130 մլրդ ԱՄՆ դոլար: Նշված ընկերություններն առաջարկում են ներդրման երեք մոդելներ` առաջինը – կայուն եկամտաբերությամբ կենսաթոշակային հիմնադրամ, երկրորդը – պահպանողական կենսաթոշակային հիմնադրամ, երրորդը – հավասարակշռված կենսաթոշակային հիմնադրամ: Հաճախորդն ինքն է ընտրում նշվծ մոդելներից մեկը, իսկ մեկ հիմնադրամից մյուսին անցնելը տարվա ընթացքում անվճար է:

 

Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում ներդրվեց 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի ներդրման նախապատրաստական փուլին կառավարությունը ծախսեց մոտ 10 տարի: Իսկ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվել էր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: «Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին» օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Vram Hakobyan
Barev dzez es stanum em carayoxakan toshak ev ashxatum em urish spum xndrum em indz pataaxanel indzanic petqe pahen partadir kutakayi te voch naxapes shnorhakalutyun.
Սմբատ
Բարև ձեզ, եթե ես ստանում եմ 70000դր. որքան է կազմելու պահումներ ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը 
Հայ հարկայինները կվերապատրաստվեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրովՀայ հարկայինները կվերապատրաստվեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրով
Պետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ ՊապոյանՊետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ Պապոյան
Հայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտումՀայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում
Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակինԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
Փորձագետ․ Հայկական ԱԷԿ-ն ԱՄՆ մոդուլային ռեակտորներով փոխարինելը նույնն է, ինչ ավիակիրը միջնադարյան առագաստանավերով փոխարինելըՓորձագետ․ Հայկական ԱԷԿ-ն ԱՄՆ մոդուլային ռեակտորներով փոխարինելը նույնն է, ինչ ավիակիրը միջնադարյան առագաստանավերով փոխարինելը
Հայաստանը 2026 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հավաքել է 269,4 մլրդ դրամ հարկ՝ առաջին եռամսյակում նախատեսված 610,2 մլրդ դրամի դեպքումՀայաստանը 2026 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հավաքել է 269,4 մլրդ դրամ հարկ՝ առաջին եռամսյակում նախատեսված 610,2 մլրդ դրամի դեպքում
Խուդաթյան․ ռուսական կողմի հետ կա փոխըմբռնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցումԽուդաթյան․ ռուսական կողմի հետ կա փոխըմբռնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում
Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 15.5%Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 15.5%
Հայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրաՀայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա
Թբիլիսի․ Կուլեւի նավահանգստի ներառումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում կվնասի Միջին միջանցքինԹբիլիսի․ Կուլեւի նավահանգստի ներառումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում կվնասի Միջին միջանցքին
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներԿյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
ԱՏՁՄ 25 տարին. տեխնոլոգիական Հայաստանը պատրաստ է ավելիինԱՏՁՄ 25 տարին. տեխնոլոգիական Հայաստանը պատրաստ է ավելիին
Հայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համարՀայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համար
Հայաստանի կառավարությունը հստակեցրել է սոցիալական կրեդիտներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակըՀայաստանի կառավարությունը հստակեցրել է սոցիալական կրեդիտներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծըՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը
Հայաստանը հերթական ուղղումն է կատարում ԶՖԳ հետ ֆինանսական համաձայնագրումՀայաստանը հերթական ուղղումն է կատարում ԶՖԳ հետ ֆինանսական համաձայնագրում
Հայաստանի ԿԲ-ը սահմանել է ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ վճարումների սպասարկման միջնորդավճարների շեմերը․  0,5%՝ ArCa և 0,9%՝  Visa և MC քարտերովՀայաստանի ԿԲ-ը սահմանել է ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ վճարումների սպասարկման միջնորդավճարների շեմերը․  0,5%՝ ArCa և 0,9%՝  Visa և MC քարտերով
Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով
Վրաստանում ստեղծվում է տնտեսական զարգացման բանկՎրաստանում ստեղծվում է տնտեսական զարգացման բանկ
Բժշկական ապահովագրությամբ քաղաքացիները ծառայությունների մեծ մասի համար չեն վճարում, բայց համակարգն անվճար չէ․ Անահիտ ԱվանեսյանԲժշկական ապահովագրությամբ քաղաքացիները ծառայությունների մեծ մասի համար չեն վճարում, բայց համակարգն անվճար չէ․ Անահիտ Ավանեսյան
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
iDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտիցiDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտից
ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
Turkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումըTurkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումը
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրը
Հայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլարՀայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլար
Հայաստանի Հայաստանի "Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին" ՓԲԸ-ն կդառնա BIPM-ի անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբՀայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբ
Հայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել էՀայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել է
Հայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն էՀայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն է
ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծիՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծի
Երևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրըԵրևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը
NVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծըNVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը
Փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերիՓոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերի
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
Հայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումըՀայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումը
Հայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանըՀայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը
ՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ըՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը
Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ ԽուդաթյանՀայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան
ՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» էՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» է
Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%
Հայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համարՀայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համար
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումըՀայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը
Գալուզին․ Գալուզին․ "Ռոսատոմ"-ը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրագործմանը
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթ
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԿոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
Աննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսիցԱննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսից
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Հայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվումՀայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվում
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետԱդրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ
Վրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականինՎրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականին
Փաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսումՓաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսում
Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 
Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղիՆախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.02.2026
RUB4.88-0.01
USD376.94-0.63
EUR446.90-1.50
GBP513.28-1.69
CAD276.80-1.48
JPY24.57-0.09
CNY54.57-0.14
CHF489.85-1.71