Արմինֆո. Հայաստանի պետական պարտքի աճը 2017 թվականի հունվարին, 2016 թվականի հունվարի համեմատ 17,4%, մինչև $ 5,97 մլրդ (2.9 տրլն դրամ), պայմանավորված արտաքին և ներքին պարտքերի աճով:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, որոնք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, եթե երկու տարիների ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 11,9%, մինչև $ 4.84 մլրդ (2,4 մլրդ դրամ), ապա ներքին պարտքն ավելացել է 47.3%, մինչև $ 1.13 մլրդ (551 մլրդ դրամ): Համեմատության համար նշենք, որ 2016-ի հունվարին, 2015-ի հունվարի համեմատ, արտաքին և ներքին պարտքերի աճը նույնն է եղել`17,2%, ընդհանուր պարտքն ավելացնելով 16.7%:
Արտաքին պարտքի կառուցվածքում 89.4% կամ $ 4.3 մլրդ. է կազմել կառավարության մասնաբաժինը, իսկ մնացած 10,6%-ը կամ $ 511,2 մլն –ը կազմել է ՀՀ Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը 2017 թվականի հունվարին 2016 թվականի հունվարի համեմատ ավելացել է 13.2%, իսկ ՀՀ Կենտրոնական բանկը արտաքին պարտքն ավելացել է 7%:
Իսկ ներքին պարտքի կառուցվածքի գերակշռում են պետական պարտատոմսերը - 2017 թվականի հունվարին կազմելով 91% ($ 1,03 մլրդ կամ 500.9 մլրդ դրամ), բացարձակ արժեքի տարեկան աճը`53.7%: Այնուհետև հաջորդում են հայկական եվրապարտատոմսերը`$ 95,6 մլն կամ 46,5 մլրդ դրամ, որի մասնաբաժինը հունվարին կազմել է 8.4%, բացարձակ արժեքի տարեկան անկումը` 0,5%: Մնացածը բաժին է ընկնում երաշխիքներին - 0.6% ($ 7 մլն), բացարձակ արժեքի տարեկան աճը`3,5 անգամ: Իսկ առևտրային վարկերը զրոյացվել են 2015 թվականի նոյեմբերին:
2016 թվականի արդյունքներով Հայաստանի պետական պարտքի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում կազմել է 56,7%, ՀԲ կողմից կանխատեսված` 52,5% համեմատ: 2017 թ-ին Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայստանի պետական պարտքի մասնաբաժնի և ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 53.8%, 2018-ին `53.5%: Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017 թվականին, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսման, կլինի 2.7%: Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների, ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 2.2-3.2%: Հայաստանի պետական բյուջեով 2017-ին ՀՆԱ աճը կկազմի 3,2%: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ն 2016-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 5.068 տրլն. դրամ կամ $ 10.5 մլրդ, 2015 թվականի հունվար-դեկտեմբերի 0,2% համեմատ:
Նշենք, որ Հայաստանի աճող արտաքին պարտքը և բարձր միգրացիան գնալով ավելի են խորացնում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը, որը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ արդեն հասել է $ 2.0 հազարի, այդ թվում` միայն $ 1.6 հազարը`արտաքին պարտքի գծով (2009-ին կազմել էր`$ 550): Հաշվի առնելով արտագաղթի իրական չափերը, ապա բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը կարող է լինել ավելի մեծ (ըստ վիճալագրության, 2017-ի հունվարիի 1-ին ՀՀ բնակչության թիվը կազմել է 2.987 մլն.մարդ, նախորդ տարվա`2.999 մլն-ի փոխարեն): 2016 թվականինն արտաքին պարտքի ծածկման մակարդակը ոսկու-արտարժույթի պահուստների հաշվին աճել է`41.1% -ից մինչև 45.9%, պայմանավորված արտաքին պարտքի 11.6% աճով այդ ժամանակահատվածում, իսկ պահուստներն աճել են 22.2%: