 

Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2017 թվականի հունվարին կազմել է 775.6 մլն կՎտժ, տարեկան աճը`13,6%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականի հունվարին, 2016-ի հունվարի համեմատ, ՋԷԿ-երը 43.9% նվազեցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչև 353.1 մլն կՎտժ: Միևնույն ժամանակ, ՀԷԿ-երը կրճատել են 9.1%, մինչև 2351.2 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ը կրճատել է 14.6%՝ մինչև 140.7 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 31.2 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան աճը` 10.6%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 0.3 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 25%:
Նշենք, որ 2016 թվականին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում կազմել է 7315.2 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը`6.2%: ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 7.8%, Հայկական ԱԷԿ-ը` 14.6%, ջերմային էներգիայի արտադրությունը կազմել է 43,7%, իսկ ՀԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6,6%:
|  RUB | 4.73 | -0.02 | 
|  USD | 382.65 | -0.07 | 
|  EUR | 442.76 | -1.39 | 
|  GBP | 502.42 | -1.81 | 
|  CAD | 273.11 | -1.10 | 
|  JPY | 24.83 | -0.03 | 
|  CNY | 53.79 | -0.02 | 
|  CHF | 477.00 | -1.40 | 

