Արմինֆո. Հայաստանի մետաղագործական ոլորտում 2016 թվականի հունվարին տարեկան ծավալը նվազել է 2.7%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3% անկման համեմատ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016-ի հունվարին ֆերոմոլիբդենի արտադրությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.7%, մինչև 589 տոննա, նախորդ տարվա 14.2% անկման համեմատ:
Հաշվետու ժամանակահատվածում մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 4.9%, մինչև 948 տոննա, նախորդ տարվա անկումը`7.8%: Կոնվերտորային պղնձի արտադրությունն կրճատվել է 5.4%, մինչև 1088 տոննա, նախորդ տարվա աճը`32.9%: Պղնձի խտանյութի արտադրությունը կրճատվել է 2.6%, մինչև 31.7 հազար տոննա, նախորդ տարվա աճը`84.9%: Ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 57.1%, մինչև 361 տոննա, նախորդ տարվա անկումը`11%:
Ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունը 2017 թվականի հունվարին նախորդ տարվա համեմատ ավելացել է 14.3%, մինչև 2652 տոննա, նախորդ տարվա անկումը` 10.8%: Հայաստանում արտադրված բոլոր մետաղները հիմնականում արտահանվում են Եվրոպա և Միացյալ Նահանգներ:
Նշենք, որ հունվարի վիճակագրությունում բացակայում են ալյումինի գլանվածքի, մոլիբդենի բրիկետների և պողպատե խողովակների մասին տեղեկատվությունը:
Նշենք, որ 2016 թվականին Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունում ծավալները կրճատվեցին 11.1%, նախորդ տարվա անկումը`0.5%: Մասնավորապես, մոլիբդենի արտադրությունը նվազել է 50.9%, ալյումինե գլանվածքի արտադրությունը` 47.7%, պողպատե խողովակների արտադրությունը`22.6%, ցինկի խտանյութի արտադրոթյունը`30,3%, իսկ ալյումինե փայլաթիթեղինը`2.1%, իսկ 2016 թվականին աճ է արձանագրվել է ֆերոմոլիբդենի արտադրության գծով`16.9%, կոնվերտորային պղնձի արտադրության գծով` 11,4%, պղնձի խտանյութի`23.1%, մոլիբդենի խտանյութի արտադրության գծով`2,1%: