Չորեքշաբթի, 1 Մարտի 2017 16:55
Ալինա Հովհաննիսյան

Արդշինբանկը վերաբացել է երկու գրասենյակ Սևան և Գավառ քաղաքներում

Արդշինբանկը վերաբացել է երկու գրասենյակ Սևան և Գավառ քաղաքներում

Արմինֆո. Արդշինբանկը հայտարարում է Գեղարքունիքի մարզում Գավառ և Սևան քաղաքներում վերանորոգված և ժամանակակից գրասենյակների վերաբացման մասին:

Բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 28-ին, մասնակցեցին Գեղարքունիք մարզի ղեկավար անձիք:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը շնորհավորեց բոլորին և շնորհակալություն հայտնեց Արդշինբանկին կատարված աշխատանքի համար՝ համոզված լինելով, որ հարմարավետ և ժամանակակից պայմաններն ինչպես նաև մասնագիտացված անձնակազմն էլ ավելի կբարձացնեն սպասարկման որակը:

Արդշինբանկի վերաբացված տարածաշրջանային մասնաճյուղերում կտրամադրվեն բանկի կողմից մատուցվող ծառայությունների ողջ շրջանակը, և հաճախորդները կարող են դիմել գրասենյակներ ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:

«Արդշինբանկը հպարտանում է հաճախորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ, ամենազարգացածներից մեկն է երկրում: Այսօր մեզ է պատկանում բանկային համակարգում խոշորագույնը հանդիսացող մասնաճյուղային ցանցը, և մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մեր հաճախորդներին, իսկ գրասենյակներում ապահովել առավելագույն հարմարավետություն և բարձրակարգ սպասարկում: Բանկի համար չափազանց կարևոր է մարզերի հետ համագործակցությունը, և մենք համոզված ենք, որ մեր բազմամյա փորձը, ֆինանսական և տեխնիկական հնարավորություններն ոչ միայն կնպաստեն տարածաշրջանային բիզնեսի զարգացմանը, այլ թույլ կտան լինել առավելագույն օգտակար յուրաքանչյուր հաճախորդի համար»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը` շնորհակալություն հայտնելով մարզի ղեկավարությանը և հաճախորդներին ու հավաստիացնելով, որ բանկը կշարունակի մշտապես ուշադրության կենտրոնում պահել և բարելավել սպասարկման որակը մարզերում:

Հավելենք նաև, որ ք.Գավառ, Զ. Անդրանիկի 30 հասցեում գտնվող «Կամո» և ք. Սևան, Խաղաղության 1 հասեցում գտնվող «Սևան» մասնաճյուղերը կաշխատեն երկուշաբթիից-ուրբաթ ժամը 09:15-16:45:

Արդշինբանկի մասնաճյուղերի հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://www.ardshinbank.am/branches-and-atms" class="u_link">https://www.ardshinbank.am/branches-and-atms։