Չորեքշաբթի, 1 Մարտի 2017 18:24
Ալեքսանդր Ավանեսով

Կարեն Կարապետյան. Աբխազական ե/ու գործարկման հարցը Վրաստանի հետ չի քննարկվել. քննարկվել են այլընտրանքային հաղորդակցություների բացման հարցերը

Կարեն Կարապետյան. Աբխազական ե/ու գործարկման հարցը Վրաստանի հետ չի քննարկվել. քննարկվել են այլընտրանքային հաղորդակցություների բացման հարցերը

Արմինֆո. Հայաստանի և Վրաստանի միջև որևէ հարցի շուրջ հակասություն չկա, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա հայտնել է, որ այցի ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում վրացական փորձի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական փորձի փոխառման հարցերը: Վարչապետի խոսքով, քննարկվել են նաև «Վերին Լարսին» այլընտրանքային հաղորդակցությունների բացման հեռանկարները: Ըստ որում, Կարապետյանն ընդգծել է, որ Աբխազական երկաթուղու գործարկման հարցը չի քննարկվել: «Քննարկվել են այլընտրանքային այլ ուղիների բացման հեռանկարները, մենք գտնվում ենք բանակցությունների փուլում, համոզված եմ, որ կգանք փոխհամաձայնության»,- ընդգծել է Կարապետյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ Վրաստանի հետ քննարկվում են «Վերին Լարսին» այլընտրանքային հաղորդակցությունների բացման հնարավորությունները, հարուցել վրացական քաղաքական ուժերի մտահոգությունը, ովքեր համարել են, որ «Վերին Լարսին» այլընտրանքն Աբխազական երկաթուղին է:  Վրաստանի քաղաքական ուժերը գտնում են, որ Աբխազական երկաթողու գործարկումը հակասում է երկրի շահերին: