Արմինֆո. 2017 թ. մարտի 1-ից 3-ը ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ ՀՀ Կառավարության Տանը տեղի է ունենում «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերության և Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպված «Կրթություն XXI-րդ դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
կրթական ոլորտին աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի և ընդհանուր առմամբ ՎՏԲ Խմբի սոցիալական գործունեության անբաժանելի մասն է: Իր գործունեության ընթացքում Բանկը մշտապես աջակցություն է ցուցաբերում կրթական հաստատություններին, նախագծերին ու ծրագրերին։
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ, որոնց թվում է ավելի քան 10 բարձրագույն կրթության հաստատություն ՌԴ-ից: Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը Երևանում կներկայացնի ՌԴ առաջատար բուհերում անվճար ուսուցման ծրագրեր և կանցկացնի ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2017-2018 ուսումնական տարում ուսուցման բոլոր աստիճանների համար: Բուհերի ներկայացուցիչները կծանոթացնեն ցուցահանդեսի այցելուներին ընդունելության կանոնների, ուսուցման արտոնությունների հետ, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորությանը՝ լեզուների դպրոցներում պարապմունքներ, միասնական քննություններին նախապատրաստական դասեր և կրթական ծրագրեր արտասահմանում։ Բացի այդ, կկազմակերպվեն սեմինարներ և կլոր սեղաններ՝ կրթության վերաբերյալ հարցերով:
«Կրթությունը XXI դար» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմական արխիվը առաջին անգամ կներկայացնի եզակի փաստաթղթեր՝ 19-20-րդ դարերում Հայաստանի և Ռուսաստանի աշխարհիկ և հոգևոր կրթության մասին:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: