
Արմինֆո. Գերմանիայի Զարգացման բանկը (KfW) կշարունակի Հայաստանին ցուցաբերել դրամաշնորհային աջակցություն`արգելավայրերի պահպանման նպատակով: Այս մասին ապրիլի 2-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, միջոցները կհատկացվեն պարկերի և պահպանվող տարածքների պահպանմանը գերմանական KfW բանկի նախագծի 3-րդ փուլի շրջանակներում: Այդ նպատակով բանկը 2017 թ-ին Հայաստանին կտրամադրի 155.5 մլն դոլարին համարժեք դրամ (մոտ 300 հազար եվրո):
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԱրմԻնֆո գործակալությունը, Գերմանիան Հայաստանին կտրամադրի 4 մլն. եվրոյի դրամաշնորհ, Շիկահողի արգելոցի հիմքի վրա կենսամթնոլորտային ռեզերվի ստեղծման նպատակով: Բացի այդ, լրացուցիչ կտրամադրվի ևս 1 մլն.եվրո`հետազոտությունների, մշակումների նպատակով բնապահպանական ծրագրերի իրականացման և տարածաշրջանային խորհրդաժողովների անցկացման ոլորտներում:
RUB | 4.99 | 0.10 |
USD | 379.08 | -0.06 |
EUR | 443.26 | -0.56 |
GBP | 509.71 | 1.47 |
CAD | 274.24 | 0.24 |
JPY | 23.90 | -0.09 |
CNY | 54.34 | -0.10 |
CHF | 477.79 | -0.80 |

