Արմինֆո. ՌԴ Պետդումային է ներկայացվել մի օրինագիծ, որով Ռուսաստանի տարածքում արգելվում է որոշ ապրանքների շրջանառությունը, որոնք ներմուծվել են ԵԱՏՄ երկրներից` Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից:
Խոսքը գնում է այն ապրանքների արգելման մասին, որոնց ներմուծման ժամանակ մաքսային տուրքերը վճարվել են ոչ ԵԱՏՄ կողմից սահմանված սակագների դրույքաչափերով, հաղորդում է «Կոմերսանտը»:
Առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ սահմանեց ԱՄՆ, 2014 թվականի մարտին, կապված Ուկրաինայի իրադարձությունների և Ղրիմի անեքսիայի հետ, որին հետևեցին ԵՄ պատժամիջոցները: Ռուսաստանը ձեռնարկեց պատասխան քայլեր, արգելելով մի շարք պարենային ապրանքների ներմուծումը`ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայի և Եվրոպական Միության երկրներից: Ցուանկում ներառվեցին` միսը, ծովամթերքը, կաթը և կաթնամթերքը, մրգերը, բանջարեղենը, ընկույզը, երշիկեղենը, պանիրները:
Օրենս «Ռոսսելխոզնադզորը» հաղորդել էր, որ 2016 թվականին Բելառուսը Ռուսաստան է ուղարկել 255 000 տոննա «արգելված» լեհական խնձոր ու տանձ: Ըստ գերատեսչության տվյալների, մրգերն ապօրինաբար «օրինականացվել» են: ապրանքը Ռուսաստան է ներմուծվել կեղծ փաստաթղթերով, իսկ վկայականներում նշվում է, որ խնձորն ու տանձը ներկրվել Աֆրիկայից: Սակայն, նշված 24 երկրների ոչ մեկի հետ փաստաթղթերում նման քանակությամբ պտուղների մատակարարման մասին որևէ տեղեկություն չկա:
![]() | 6.66 | -0.04 |
![]() | 405.91 | -0.18 |
![]() | 417.56 | -2.22 |
![]() | 482.25 | -3.42 |
![]() | 317.71 | -0.42 |
![]() | 30.38 | -0.25 |
![]() | 60.21 | -0.11 |
![]() | 430.45 | -0.96 |