Արմինֆո. Կոնվերս Բանկը գործարկում է գարնանային տոներին՝ մարտի 8-ին և ապրիլի 7-ին նվիրված նվիրված երկու քարտային ակցիա՝ «Ծաղիկներ և ավելին»: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դրանցից առաջինի շրջանակում Բանկը հաճախորդներին առաջարկում է մարտի 7-ից արտոնյալ պայմաններով ստանալ Woman’s քարտեր:
«Woman’s քարտերը՝ իրենց տեսակով, եզակի են Հայաստանում: Դրանք հատուկ գործարկվել ու մշակվել են կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները: Woman’s քարտապանների համար պարբերաբար կազմակերպում ենք տարբեր զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներ, ինչպես Բանկի գործընկեր`հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում և այլն: Ակցիայի շրջանակում՝ մարտի 7-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, Woman’s քարտեր կտրամադրվեն՝ առաջին տարվա համար առանց քարտային հաշվի սպասարկման վճարի, իսկ հաջորդող տարիների համար սպասարկման վճարը կզեղչվի 50 տոկոսով»,- հայտնել են Բանկում:
Զուգահեռաբար, ակցիայի շրջանակում Բանկը Woman’s քարտապաններին է առաջարկում առավելագույնը 1 մլն դրամի չափով վարկային սահմանաչափ ՝ մինչև 30 ամիս մարման ժամկետով:
«Գործարկված երկրորդ ակցիայի շրջանակում՝ նույն ժամանակահատվածում, պարբերաբար լոյալության ծրագրեր են իրականացվելու Բանկի բոլոր քարտապանների համար՝ նրանց հնարավորություն տալով ցանկացած քարտով անկանխիկ գնումների համար ստանալ գործարքի/գործարքների գնի 20 տոկոսի չափով հետվերադարձ»,- ասացին Բանկում:
Բանկում նշել են նաև, որ անակնկալները սրանով չեն սահմանափակվի, սակայն մանրամասներ նախընտրեցին չհրապարակել: «Ծաղիկներ և ավելին» ակցիաների մասնրամասները www.conversebank.am կայքում:
Ըստ ԱրմԻնֆո գոծակալության` «Հայկական բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Կոնվերս Բանկի ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի Visa քարտերն ավելացել են 15.3%, մինչև 44.3 հազար քարտ: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 33%: Կոնվերս Բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 14.8%, մինչև 147.7 մլրդ.դրամ, այս ցուցանիշով 3-րդ տեղից բարձրանալով 2-րդ տեղ: Կոնվերս բանկը 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 101 բանկոմատ և 572 սեփական POS- թերմինալ, տարեկան կտրվածքով աճը, համապատասխանաբար`8.6% և 27.4%: Կոնվերս Բանկը թողարկում և սպասարկում է նաև տեղական ArCa և միջազգային MasterCard քարտեր: