Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալն անխուսափելիորեն սպառնում է ռուսական գազի գնի բարձրացմամբ միության անդամ երկրների համար, որոնք այն ձեռք են բերում արտոնյալ գներով, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Եկեք ուղիղ ասենք, եթե այստեղ ներկա որոշ երկրներ Միության կազմ չմտեին կամ դուրս գային, գազ կգնեին եվրոպական գներով: Եվ պետք չէ ոչ մի բան ապացուցել ու հաշվարկներ անել. ամեն ինչ ավելի թանկ կլիներ»,- հավաստիացրել է վարչապետը:
Խնդրելով անդամ երկրներին չարգելակել ինտեգրումը՝ Մեդվեդևը հայտարարել է, որ ոչ ոք ոչ մեկին ԵՏՄ-ում բռնի կերպով չի պահում:
![]() | 7.75 | -0.08 |
![]() | 407.21 | -1.10 |
![]() | 423.54 | -6.21 |
![]() | 492.81 | -3.61 |
![]() | 315.18 | -2.23 |
![]() | 29.86 | -0.05 |
![]() | 60.67 | -0.24 |
![]() | 424.58 | -4.90 |